Հուլիսի վերջին օրն ամենացուրտն է եղել Մոսկվայում առնվազն 70 տարվա ընթացքում
Հուլիսի վերջին օրն ամենացուրտն է եղել Մոսկվայում առնվազն 70 տարվա ընթացքում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի աշխատակից Միխայիլ Լեուսը:
«Նախօրյակին Մոսկվայում օդի առավելագույն ջերմաստիճանը հասել է ընդամենը 14,7 աստիճանի: Այդպիսով, հուլիսի վերջին օրը Մոսկվայում ամենացուրտն է եղել առնվազն 70 տարվա ընթացքում»,- ասել է նա: Օդերեւութաբանը նաեւ նշել է, որ օգոստոսի 1-ին փոքր-ինչ ավելի տաք կլինի, ցերեկը օդը կարող է տաքանալ մինչեւ 16 աստիճան: