Ծանոթանալով Նարե Մանուկյանի բաց նամակում իմ վստահորդ Նվեր Ծառուկյանի վերաբերյալ հնչեցրած անհիմն մեղադրանքներին՝ տեղեկացնում եմ, որ քրեական գործի առաջին իսկ օրվանից Նվեր Ծառուկյանը հասանելի է եղել քննությանը, հարցաքննվել է վկայի կարգավիճակով, ինչպես նաև կատարվել են մի շարք այլ քննչական գործողություններ:
Փետրվարի 15-ին Կառավարության նիստում քննարկվել է նաև «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվեր ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թ. դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք կարող են ներմուծվել մինչև 2019 թ. ապրիլի 1-ը:
Իրանի 576 եւ Հնդկաստանի 366 քաղաքացիների հունվարին թույլ չեն տվել մտնել Վրաստան:
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ փետրվարի 14-ին այց է իրականացվել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Փետրվարի 18-ի առավոտյան երեք պայթյուն է որոտացել Դոնեցկի կենտրոնում, տուժածներ չկան:
Ընթացիկ տարվա փետրվարի 17-ին Հայաստանի 24 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում քննչական կոմիտեի մարզային քննչական բաժիններում առերևույթ ընտրախախտում պարունակող նյութեր չեն ստացվել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ժամացույցների խանութ-սրահից առերևույթ գողություն կատարած անձանց ինքնությունը։
Փետրվարի 11-14-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում (ՀՌՀ) կազմակերպվել են հանդիպումներ հանրապետական, մայրաքաղաքային, մարզային սփռման արտոնագիր ունեցող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների ղեկավարների, ինչպես նաև Կաբելային Օպերատորների Հայկական Միության վարչության անդամների հետ:
«Գրանդ Հոլդինգը» Հայաստանում առաջինն է արտահանման ծավալներով, վճարած հարկերով, կատարած ներդրումներով և աշխատողների քանակով:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները 2019թ. հունվարի 26-ին այցելություն են կատարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ՝ կապված նույն օրը լուրերով տարածված Մ. Ե.-ի մահվան հանգամանքի հետ:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Արման Մարգարյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում: «Բայց ես 35 տարեկան չեմ»,- գրել է նա:
Ուժգին քամին, որի պոռթկումները հասնում էին վայրկյանում մինչեւ 20 մետրի, վերջին մեկ օրում տասնյակ ծառեր է տապալել Մոսկվայի տարբեր շրջաններում:
Հայաստանը պլանավորում է մինչև 2019թ. վերջ կամ 2020թ. սկիզբ ստանալ 4 ռուսական Су-30СМ կործանիչ, իսկ, ընդհանուր առմամբ, Երևանը ցանկանում է գնել 12 այդպիսի կործանիչ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հայաստանի պաշտպանության նախարարության պատվո պահակային վաշտը Աբու Դաբիում դիտարժան ելույթով է հանդես եկել IDEX-2019 ցուցահանդեսի շրջանակներում, որին մասնակցում է նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Համացանցում հետևողականորեն շրջանառվող տեսանյութը հերթական տեղեկատվական հնարքներից է:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հանրապետության տարածքում` փետրվարի 18-ին, 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Իսկ փետրվարի 19-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ:
Փետրվարի 18-ին, ժամը 03:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Շամլուղ քաղաքի Բենդիկ թաղամասի տներից մեկում:
«Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հաղորդում է ներկայացրել ՀՔԾ` Վ.Հարությունյանի նկատմամբ խափանման միջոցի քննարկման ժամանակ դատարանի կողմից թույլ տրված կեղծիքի համար:
Փետրվարի 18-ին, ժամը 01:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ավշեն գյուղում շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 18-ին ժամը 10:00-24։00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթունի, Դրո փողոցի 1-11 կենտ համարները, 6, 6/2, 6/4 համարները և համար 48 դպրոցը…
Աստղերը չեն, որ պիտի որոշեն ու թելադրեն մեր անելիքը կամ կյանքի ընթացքը, քանզի ստորադաս արարածներ են և մի օր պետք է կորչեն, իսկ մարդը հավիտյան կապրի՝ լինի դա Աստծու արքայության մեջ, թե՝ դժոխքի տանջանքներում (կախված նրանից, թե ինչ ընտրություն են արել):
Լուսաբաց է․ երկինքը, երկիրը, օդը մաքուր ու խաղաղ են, օրհնված, սիրով լվացված ու նորից նվիրված քեզ, որ արթնանաս, ապրես, շնչես, արարես, ժպտաս ու շնորհակալ լինես։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 18-ին ժամը 10:00-24:00 կդադարեցվի Հյուսիսային ճառագայթ, Արաբկիրի 23, 25, 27, 29, 33, 35, 37, 39, Արաբկիրի 17 փողոցի 25, 27 համարների, Արաբկիրի 21 փողոցի 16-ից – 47 համարների, Բաբայան փողոցի 22-ից-38 համարների,ներառյալ կոտորակները, Վ. Դավթյան փողոցի, ներառյալ նրբանցքների ջրամատակարարումը:
ա կլինի ինչպես հոսող ջրերի մոտ աճած ծառ և իր արմատները կձգի դեպի ջրերի հոսանքը. երբ տոթը հասնի՝ չի վախենա… և չի դադարի պտուղ տալուց։
Փետրվարի 17-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
2019 թվականի փետրվարի 10-ին Ժիրայր Սէֆիլյանը հանդիպել է Քաշաթաղցիների հետ:
Հայաստանի 24 համայնքներում փետրվարի 17-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ժամը 17։00-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների 33,16 տոկոսը։