
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար (մերկասառույց), մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:
Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Վարդենիս, Թթուջուր, Չքնաղ, Ձորագլուխ, Նիգավան և Արագածի՝ Մելիքգյուղ, Շենկանի, Ավշեն, Միրաք գյուղերի ավտոճանապարհները:
Սոթք-Քարվաճառ և Շիրակի մարզի Գյումրի-Աշոցք ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց::
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: