
Մոսկվայում փոթորիկ է

Ուժգին քամին, որի պոռթկումները հասնում էին վայրկյանում մինչեւ 20 մետրի, վերջին մեկ օրում տասնյակ ծառեր է տապալել Մոսկվայի տարբեր շրջաններում: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրադրությանը ծանոթ մի աղբյուր: «Ոչ ոք չի տուժել»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նա ճշտել է, որ տապալված ծառերը քաղաքում վնասել են յոթ ավտոմեքենա:
Ռուսաստտանի Հիդրոմետկենտրոնը հայտնում է, որ եղանակային վտանգի «դեղին» մակարդակը Մոսկվայի տարածաշրջանում շարունակում է գործել քամու ուժգնանալու պատճառով:
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ երկուշաբթի Մոսկվայում եւ Մերձմոսկվայում սպասվում են քամու՝ վայրկյանում մինչեւ 12-17 մետր պոռթկումներ: