Բաժիններ՝

«Լիահույս ենք, որ որոշ շրջանակների կողմից ջանասիրաբար առաջ մղվող հակաեկեղեցական ու հակապետական գործունեությանը վերջ է դրվելու»

ԱՅԼԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍԱՐՍԱՓԵԼ ՊԵՏՔ ՉԷ

Համացանցում հետևողականորեն շրջանառվող տեսանյութը հերթական տեղեկատվական հնարքներից է:

Տեսանյութում ներկայացված հատվածը քաղված է ՌԴ Նիժնի Նովգորոդի հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սեբեոս քահանայի 50-րոպեանոց քարոզից և մատուցվում է համատեքստից դուրս` տեղիք տալով զանազան մեկնաբանությունների և քննադատության հայ եկեղեցականի և Եկեղեցու հասցեին:

Թույլ տրված որոշ արտահայտություններ արտաբերվել են հուզական մթնոլորտում, թերևս Տեր Հորը ճանաչող ներկաների համար ընկալելի լեզվով և քննելի են վերջին շրջանում հոգևոր առաքելության նսեմացման փորձերի լույսի ներքո: Այլ հարց է, որ իր մտքերի ձևակերպումների մեջ իմ հոգևոր եղբայրը պետք է զերծ մնար հուզականությունից։

Պետք չէ այդ ամենը ընդհանրացնել, ջանալ շահարկել: Պետք է դրանք դիտարկել Հայոց Եկեղեցու և նրա առաքելության նկատմամբ վերջին շրջանում իրականացվող հարձակումների ֆոնին, ինչը մեծ անհանգստություն և ընդվզում է առաջ բերել ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքի մեր տարբեր համայնքներում ու թեմերում:

Հասկանալի է, որ, հակառակ բոլոր տեսակի ցեխարձակումների, հայ հոգևորականից ակնկալությունը շատ մեծ է, ինչը մեծ պատասխանատվություն է դնում յուրաքանչյուր եկեղեցականի ուսերին: Մյուս կողմից համայնքն է պահում եկեղեցուն և եկեղեցականին` կարևորելով ու գնահատելով նրա առաքելությունը, և այս իմաստով հոգևոր հովիվը կարող է զրուցել իր համայնքի հետ։ Այստեղ ամենքս` եկեղեցական և ժողովուրդ, անելիք ունենք:

Լիահույս ենք, որ որոշ շրջանակների կողմից ջանասիրաբար առաջ մղվող հակաեկեղեցական ու հակապետական գործունեությանը վերջ է դրվելու։

Եվ խորհուրդ այս կապակցությամբ արտահայտվել շտապող քրիստոնյաներին՝ ի վերջո չպետք է մոռանալ Ղուկ. 6։44 ավետարանական պատգամը։

 Վահրամ քահանա Մելիքյան

https://www.facebook.com/frvahram.melikyan/posts/2286374634759136

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս