
Հայաստանի պատվո պահակային վաշտը տպավորիչ ելույթ է ունեցել Աբու Դաբիում IDEX-2019 ցուցահանդեսի շրջանակներում

Հայաստանի պաշտպանության նախարարության պատվո պահակային վաշտը Աբու Դաբիում դիտարժան ելույթով է հանդես եկել IDEX-2019 ցուցահանդեսի շրջանակներում, որին մասնակցում է նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
ՀՀ ՊՆ պատվո պահակային վաշտի տպավորիչ ելույթի տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում:
IDEX-2019 ցուցահանդեսում ներկայացված է նաև հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավար:
https://www.youtube.com/watch?v=DC6a1X9alYU