Քաղաքապետարանում նեղված են. «Շոկոլադնիցա» սրճարանի փաստաթղթերը օրինական են «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օպերայի շրջակայքի սրճարանները, որոնք երեկ ապամոնտաժվում էին, շատ տարբեր կարգավիճակ ունեն։ Եթե դրանց մեծ մասը փաստաթղթերի հետ խնդիրներ ունեն եւ կիսատ-պռատ, ժամկետանց թույլտվություններ, ապա «Շոկոլադնիցա» սրճարանի իրավունքներն օրինական են, կադաստրի վկայականով փաստված, ինչը նշանակում է, որ գոնե այս սրճարանի տնօրինությունը եթե մտնի դատարան եւ անգամ չհաղթի Երեւանի քաղաքապետարանին, ապա բավականին ծանրակշիռ փոխհատուցում կարող է ստանալ։

Երբ սեփականատերերի փաստաթղթերը ստուգվել են քաղաքապետարանի ներկայացուցիչների կողմից, նրանք ակնհայտորեն նեղվել են այս մեկի փաստաթղթերի առկայությունից, բայց դա նրանց չի կանգնեցրել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031