«Ես որևէ մեկից երբևէ վրեժխնդիր ո՛չ եղել եմ, ո՛չ էլ կլինեմ վրեժխնդիր». Նիկոլ Փաշինյան

«Ես որևէ մեկից երբևէ վրեժխնդիր ո՛չ եղել եմ, ո՛չ էլ կլինեմ վրեժխնդիր։ Եթե վրեժխնդիր լինելու բան կա, ձեր աչքի առաջ է եղել, չէ՞, ամեն ինչ։ Վրեժխնդիր լինելու համար ամենահարմար պահը, զրո խոչընդոտ, վրեժխնդիր լինելու համար՝ էնքան գործիք կա, 5 րոպեում կարելի է էդ բոլորից վրեժխնդիր լինել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով իշխանության և ԶԼՄ-ների հարաբերությունների մասին։

Ըստ նրա՝ ամբողջ աշխարհում ֆեյք-նյուզերի՝ կեղծ-լուրերի խնդիր կա։ Նրա խոսքով՝ մտադրություն կա ստեղծել լրագրողների աջակցության հիմնադրամ։Ն.Փաշինյանը վստահեցրեց, թե ծանոթ չէ իշխանական պատգամավորներից մեկի՝ Լուսինե Բադալյանի կողմից յուրային և ոչ յուրային ԶԼՄ-ների բաժանման փաստին, սակայն նկատեց, որ այդ կերպ էլ նրանք են փորձում պաշտպանվել.

«Դա ոչ թե արշավ է ԶԼՄ-ների դեմ, այլ գործընկերության հրավեր է, որ եկեք՝ ընդհանուր դաշտ ձևավորենք, փոխադարձ վստահության մթնոլորտ ձևավորենք ու աշխատենք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031