Բաժիններ՝

Պոլսո հայոց պատրիարքի հուղարկավորությանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ներկա է եղել  պատվիրակություն, աշխարհիկ դասից  որևէ մեկը չի մասնակցել

Մարտի 17-ին Ստամբուլում վերջին հրաժեշտն են տվել Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին։ Պատրիարքի մարմինն անփոփվել է Շիշլիի հայկական գերեզմանատանը։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Հայաստանի աշխարհիկ իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցիչ չի մասնակցել Պոլսո հայոց պատրիարքի հուղարկավորությանը, այդ թվում՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու գահակալը։

168.am-ը Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Ամենայն Հայոց կաթողիկոսը չի մասնակցել Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորության արարողությանը, և Հայաստանի հոգևոր դասից ովքե՞ր են ներկա եղել։

«Օրեր առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն խորհրդի հոգևոր ժողով էր գումարվել, ժողովի պաշտոնական հաղորդագրության մեջ անդրադարձ կար նաև վախճանյալ պատրիարքի հուղարկավորության արարողությանը Մայր Աթոռի մասնակցությանը։

Կարդացեք նաև

Այդ առնչությասմբ նշվել էր, որ Մայր Աթոռը կներկայանա պատվիրակությամբ, ինչը և տեղի է ունեցել։ Պատվիրակության կազմում եղել են երեք բարձրաստիճան եկեղեցականներ՝ Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ  Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։ Մայր Աթոռը պատշաճ կերպով ներկա է եղել, և այս պարագային որոշվել է, որ հուղարկավորության արարողությանը ներկա կգտնվի պատվիրակությունը»,- ասաց Վահրամ քահանա Մելիքյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս