Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որից հետո էլ օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 4-ին, Կոտայքի մարզի Հրազդան խոշորացված համայնքի Վանատուր թաղամասում գործող «Ադամ» հանդիսությունների սրահի մոտ։
Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3450 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 196 մեքենա։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին, հարազատներին և ընկերներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Վրաստանում վերջին տարիների պրակտիկայի նման, այս տարվա հունվարի 1-ից պետական հատվածի աշխատողների աշխատավարձը կրկին կավելանա ընդամենը 10 տոկոսով։
Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան: Այս մասին հայտնում են ՀՀ Դատախազությունից։
Ծաղկեպսակի զետեղումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ։
Տեղեկացնենք նաև, որ մոտ օրերս արտոնյալ խմբերի սպասարկում կիրականացվի նաև վարչական շրջանների մասնաշենքերում (թաղապետարաններում), որի մանրամասները լրացուցիչ կհայտնվի։
Տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, այնուհետև շտապօգնություն է կանչվել:Ժամը 14:10-ի սահմաններում տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց, ստացել համապատասխան բուժօգնություն և վերադարձվել է քրեակատարողական հիմնարկ:
Հունվարի 6-ին, ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ս. Մ.-ն, գտնվելով հոգեպես անհավասարակշիռ վիճակում, մեկանգամյա օգտագործման ածելիով կատարել է ինքնավնասում՝ լեզուն կտրելու միջոցով:
Դեպքի փաստով ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
Հանրային տրանսպորտի համար վճարում ենք 100 դրամ, բայց հիմա վճարում ենք 300 դրամ, ինչո՞ւ են միջինը հաշվել, քանի որ մարդիկ կան՝ ամեն օր են օգտվում հանրային տրանսպորտից, մարդիկ էլ կան՝ շաբաթական 1-2 անգամ։ Նորմալ երկրներում համակարգը ներդնում են, հետո նոր՝ արժեքը բարձրացնում, սրանք համակարգը դեռ չդրած, ուղեվարձն են բարձրացնում։ Համաձայն եմ, թող որոշ չափով բարձրացնեին, բայց համակարգը ներդնեին, որ քաղաքացին չբախվեր բազմաթիվ խնդիրների։
Ուժի մեջ են մտել նաև հիփոթեքային վարկի շրջանակում եկամտային հարկի վերադարձի սահմանափակումները:
Եթե ձեզ շանտաժի են ենթարկում մերկ նկարներով…Սամվել Մարտիրոսյան
2024-ը ծառայությունների մատուցման տեսանկյունից եղել է աննախադեպ, ասուլիսին ասաց Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը:
Մայրաքաղաքում անշարժ գույքի առաջնային շուկայում առքուվաճառքի ակտիվությունը թեև տարեվերջին շարունակում էր պահպանվել՝ հիմնականում եկամտահարկի վերադարձի օրենքի վերջին ազդեցությամբ, սակայն շուկան մեծ ակնկալիքներ չունի 2025 թվականից։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Համացանցում տարածվում է «FireScam» վիրուսը, որը քողարկվում է որպես «Telegram» հավելված և գողանում «Android»-ի սեփականատերերի անձնական տվյալները։ Այս մասին գրում է «BleepingComputer»-ը։
Չնայած Երևանի քաղաքապետարանից հայտարարում էին, թե տրանսպորտի սակագնի թանկացումը հետաձգվել է մինչև 2025թ. փետրվարի 1-ը և փոխվել է միայն վճարման կարգը, բայց «Զվարթնոց» օդանավակայան-Ֆրանսիայի հրապարակ երթուղին սպասարկող 100 համարի ավտոբուսի ուղեվարձն արդեն թանկացել է 200 դրամով: Նախկինում ավտոբուսի մեկ ուղղությունն արժեր 300 դրամ, իսկ այժմ՝ 500 դրամ, ԹելլՍելլ-ով վճարելու դեպքում՝ 480 դրամ:
Նշանակված դատահոգեբուժական փորձաքննության համաձայն Գ.Գ.-ն ճանաչվել է մեղսունակ:
Ինքնասպանության փորձ կատարած տղամարդը Երևանի բնակիչ 65-ամյա Գ. Գ.-ն է:
Մասնավորապես՝ Հրազդան, Ջերմուկ, Ծաղկաձոր և Սևան քաղաքներում, Ռյա Թազա, Արևաշող, Ձորաղբյուր և Լուսաշող գյուղերում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:24-ին, մարվել՝ 05:12-ին:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3.75 դրամ:
Հանրապետության տարածքում հունվարի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 7-ը հանգուցյալների հիշատակության օրն է` Մեռելոց:
Գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ ամեն տարի հունվարի 6-ին երիտասարդները հավաքվում են Երևանի Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների հարակից տարածքում: 2025 թվականը բացառություն չէր: Սուրբ Ծննդյան տոնական Պատարագից հետո տեղի ունեցավ տոնախմբություն: Ներկաներին համախմբել էր հայ ազգային երգն ու պարը։ Այս մասին գրում է qahana.am-ը։