Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7…+80C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18…+200C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -3…-60C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -16…-170C, առավելագույնը՝ +23…+240C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման՝ 20-30 մմ):
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր ներկա է գտնվել «Երևան ջազ ֆեստ-2019» հոբելյանական հինգերորդ ամենամյա միջազգային փառատոնի փակման արարողությանը:
Հոկտեմբերի 31-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, ուր երևում էր, որ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկում երկու տղամարդու։ Նրանք համարանիշեր չուեցող «Ֆորդ» մակնիշի ավոտմեքենայի վարորդը և ուղևորն են։
«Միգուցե, չեմ բացառում, վարչապետի ներկայացրած ցուցակում կային բոլոր խախտումների և իրավազանցումների մասին, այդ ցուցակում հայտնի շատ դեմքերի անուններ էլ կային, բոլորն էլ ունեին ինչ-որ բան քանդելու, բայց հիմա ես չեմ ցանկանում դրանից խոսել, բոլորն էլ լինելու են դատարանի որոշումից հետո»:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 1-ի ժամը 13:57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Խանջյան գյուղի 11-րդ փողոցում գտնվող տներից մեկի տանիքում:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի աջակիցների թիվը հասել է 19-ի:
«Փարաքարի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ում որպես բուժքույր աշխատող Կարինե Հարությունյանը շարունակում է պահանջել իրեն հասանելիք մոտ 428.220 դրամը, բայց այն վճարողը դեռևս չի գտնվել:
Այս նոր ծրագրով դատապարտյալի օրական սնունդը կարժենա 1400 դրամ:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը և ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Կարին Հովսեփյանը Հայ Յեղափոխական Դաշնակցության հայաստանյան կառույցի անունից ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող 296 բանաձևի ընդունման կապակցությամբ երախտագիտական նամակ են հանձնել Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն:
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի մոտ նոյեմբերի 1-ին կազմակերպվել էր քաղաքացիների ընդունելություն:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ րոպեներ առաջ երթուղային ավտոբուսում գողացել են մի քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել է փող, նույնականացման և այլ քարտեր:
Նոյեմբերի 1-8-ը հայտարարված է մեդիագրագիտության շաբաթ․ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն արդեն երկրորդ տարին այն անցկացնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը կրկին փակ է նոյեմբերի 1-ի ժամը 18:00-ի դրությամբ։
Նոյեմբերի 1-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության իրավաբանական վարչության անձնակազմին ներկայացրել է ստորաբաժանման նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանին։
Չինաստանը բարձր է գնահատում Հայաստանի դերը՝ ԵԱՏՄ-ի և «Մեկ գոտի մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության միջև կապի պահպանման մեջ:
Մի բան է, երբ մարդն ինքն է թմրամիջիոց օգտագործում, այլ բան` երբ իրացնում է: Երկուսն էլ անընդունելի են, բայց կա մի էական տարբերություն, վերջինիս դեպքում, հանցամիտը հանուն փողի թունավորում է շրջապատողներին, դառնում չարիք հասարակության ու պետության համար: Օրերս նման մի դեպք գրանցվեց ոստիկանության Մասիսի բաժնում:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ռազմական դրության ժամանակ նախարարության կառավարման տակ մասնավոր հիվանդանոցների կառավարումը ստանձնելու հանգամանքին, տեղեկացրեց, որ այդ հարցը քննարկել են այն շահագրգիռ կազմակերպությունների հետ, որոնք այդ գործով զբաղվում են:
Նախարարությունը ծրագրի համար հայտարարել էր մրցույթ: Մրցույթին մասնակցել է մեկ ընկերություն՝ «Արտ Լանչը»: Նրանք հաղթել են, ու արդեն 15 օր փորձնական ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ լրակազմն ունեցող «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում, ընդհանուր հաշվարկով՝ 1090 անձի համար:
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանը պլանային ստուգումներ է իրականացրել զորամիավորումների մարտական դիրքերում:
Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում բացվեց Օլիմպիական խաղերի չեմպիոն, ՀՀ սպորտի և երիտասարդության նախկին նախարար Յուրի Վարդանյանի մահարձանը:
Ոստիկանության լրատվական ծառայության կողմից պատրաստված և տարածված նյութը, որը վերաբերվում էր Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին, չունի որևէ աղերս իրականության հետ, զուրկ է իրավական և փաստական հիմնավորումներից,և բացառապես ՀՀ ոստիկանության ոչ պրոֆեսիոնալ, մակերեսային և միակողմանի աշխատանքի արդյունքն է:
Նոյեմբերի 1-ին, ժամը 13:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Զոդ գյուղի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նիկոլ Փաշինյանը՝ Սամվել Ալեքսանյանի հերթական ֆաբրիկայի բացման արարողությանը:
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Առողջապահության նախարարության Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բուժում է ստանում ծանր այրվածքներ ստացած հրշեջ-փրկարար Էդգար Գրիգորյանը:
Նոյեմբերի 1-ին, ժամը 06:18-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում փրկարարներն իրականացրել են տարածքի զննում և հայտնաբերել հրդեհի նոր օջախներ:
2019 թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում՝ ՀՀ զինված ուժերում ոչ մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ծնողների կողմից բարձրացված իրավունքի խախտման վերաբերյալ օրակարգով նիստի ժամանակ, ծնողներից հայտնել են, որ իրենց որդիների մահվան դեպքերի առթիվ քննվող քրեական գործերը չեն ուսումնասիրվել այդ նպատակով ՀՀ քննչական կոմիտեում ձևավորված հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբում:
Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում` օդում սպասվում է -1…-3, հողի մակերևույթին՝ -4…-5 աստիճան։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել վարչապետին Մայր Աթոռ Սուրբ էջմիածին այցելելու, Գերագույն հոգևոր խորհրդի նիստի անդամներին հանդիպելու համար և ներկայացրել նիստում քննարկվող հարցերի օրակարգը:
Վրաստանում Հայաստանի դեսպանատունը տեղեկություններ է հաղորդում Վերին Լարսում նոյեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ի դրությամբ տիրող իրավիճակի վերաբերյալ: