
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է քաղաքացիների

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի մոտ նոյեմբերի 1-ին կազմակերպվել էր քաղաքացիների ընդունելություն, տեղեկացնում է ԱԻՆ կայքը:
Ֆելիքս Ցոլակյանի հետ հանդիպման համար գրանցվել էին տասը քաղաքացիներ:
Հոկտեմբերի 1-ից՝ աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված, կտրուկ ավելացել է այն քաղաքացիների թիվը, ովքեր ցանկանում են աշխատանքի անցնել Փրկարար ծառայությունում:
Այս հանդիպման ժամանակ ևս քաղաքացիների մեծ մասը դիմել էր աշխատանքի ընդունվելու խնդրանքով:
Նախարարը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարեց ուսումնասիրել աշխատանքի ընդունման դիմումները և հնարավորության դեպքում ընթացք տալ:
Նախարար Ցոլակյանը ծանոթացել է բարձրացված մյուս հարցերին և խոստացել իր իրավասության և հնարավորությունների սահմաններում լուծում տալ դրանց: