Բաժիններ՝

Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում կրկին հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 1-ին, ժամը 06:18-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում փրկարարներն իրականացրել են տարածքի զննում և հայտնաբերել հրդեհի նոր օջախներ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Չորաթանի, Այգեպարի հենակետերից մեկական մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 46 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 17 աշխատակից:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս