Բաժիններ՝

Արմավիրի մարզի Խանջյան գյուղում 2 տան տանիք և մոտ 250 հակ անասնակեր է այրվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 1-ի ժամը 13:57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Խանջյան գյուղի 11-րդ փողոցում գտնվող տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խանջյան գյուղի 11-րդ փողոցի երկու տան ընդհանուր տանիքներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:37-ին, մարվել՝ 16:16-ին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել են տների ընդհանուր տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 210 քմ) և կուտակած անասնակեր (մոտ 250 հակ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս