
Հունան Պողոսյանի կոչը՝ գործարարներին

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ներդրողներին կոչ արեց ստեղծել և արարել իրենց մարզում։ Մարզպետն այս մասին ասաց մայիսի 27-ին մեկնարկած «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» գործարար համաժողովի բացման իր ելույթում։
«Հուսով եմ՝ մեր նախաձեռնությունը համախմբելու է մեր մարզի գործարար ներուժը մեկ վայրում։ Ֆորումի անցկացման վայրը պատահական չէ . հավաքվել ենք Սյունիքի հյուրընկալ մի վայրում, որը բարենպաստ միջավայր է ստեղծում մարզի զարգացմանը նպաստող նոր նախագծերի ու ծրագրերի մշակման համար։ Ուզում եմ գործարարներին կոչ անել գալ Սյունիք, ստեղծել և արարել Սյունիքում ու զարգացնել Սյունիքը»,- ասաց Պողոսյանը։
Հունան Պողոսյանը նշեց, որ իրենց համար մարզի տնտեսական զարգացման գերակա ուղղություններն են զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։