Բաժիններ՝

Դատավոր Սամվել Ուզունյանը պատրաստ է ներկայացնել իր ունեցվածքը

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը պատրաստ է ենթարկվել «վեթթինգի» և ներկայացնել իր ունեցվածքը: Այս մասին դատավորն ասաց լրագրողների հետ զրույցում՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր նիստից առաջ:

«Դեռևս չեմ կրող ասել արդարացված է արդյոք «վեթթինգը», թե ոչ: Ես պատրաստ եմ ներկայացնել իմ ողջ ունեցվածքը»,- նշեց դատավորը:

«Վեթթինգի» մասին խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ելույթում, որտեղ նա նշեց, որ դատական համակարգը վիրահատական միջամտությունների կարիք ունի: Դրա նախօրեին վարչապետը հանրապետության բոլոր դատարանները առավոտյան 08:30-ից արգելափակելու կոչ արեց, իսկ ելույթից հետո հայտարարեց 13:30-ից դադարեցնել արգելափակումը: «Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»,-ելույթում նշել է վարչապետ Փաշինյանը:  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս