Բաժիններ՝

«Հեղափոխությունից հետո «Նվիրիր կյանքը», «Լույսը», բոլորը կանգնեցին, դադարեցրեցին իրենց գործունեությունը, և այստեղ մեծ բաց առաջացավ». Աննա Հակոբյան

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ասուլիս տվեց՝ նվիրված ԱՄՆ «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք»  հիմնադրամների ղեկավարների ուղեկցությամբ աշխատանքային այցի արդյունքներին։ «Yerevan.today» կայքի հարցը՝ Աննա Հակոբյանին։

– 1992-ից գործում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը (ՀՀՀ)։ Ինչո՞ւ որոշվեց հիմնել Ձեր հիմնադրամը, և արդյո՞ք հնարավոր չէր կոչ անել, որ այդ հանգանակություններն ուղղվեին այդ հիմնադրամին։

– 1992-ից գործում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, բայց մինչև հեղափոխությունը գործել է «Նվիրիր կյանք» հիմնադրամը, և «Նվիրիր կյանքն» առանձին է աշխատել։ Մինչև հեղափոխությունը հիմնադրամի միջոցով չեն փակվել Հայաստանի դասական երաժշտության տարբեր ստեղծագործական խմբերի ծախսերը։ 8 ստեղծագործական խումբ, այդ թվում՝ Կամերային նվագախումբը, երգչախումբը, ֆիլհարմոնիկը, սիմֆոնիկը, «Հովերը», հիմա արդեն ջազային պետական նվագախումբը։ Մինչև հեղափոխությունը հիմնադրամով այդ խնդիրները չեն լուծվել։

Գոյություն է ունեցել «Լույս» հիմնադրամը, որը կրթաթոշակային ծրագիրն է արել. դա նույնպես չի արվել ՀՀՀ-ի միջոցով։ Այսինքն՝ մեր հիմնադրամների անհրաժեշտությունն առաջացել է այս բացը լրացնելու համար, որովհետև ինչպես գիտեք, բազմիցս դրա մասին ասել եմ, հեղափոխությունից հետո «Նվիրիր կյանքը», «Լույսը», բոլորը կանգնեցին, դադարեցրեցին իրենց գործունեությունը, և այստեղ մեծ բաց առաջացավ։

Ես մեծ հույս ունեմ, որ շատ արագ ժամանակահատվածում պետական ռեսուրսներով հնարավոր կլինի օրինակ դասական երաժշտության խնդիրը հոգալ, բյուջեն կավելանա, պետությունը էս ամեն ինչի մեծ բաժինն իր վրա կվերցնի, և մենք ուղղակի կգործենք՝ որպես դասական հիմնադրամ, կունենանք մեր առանձին, մեր ընտրած որևէ ուղղությունը և կխորանանք միայն այդ ուղղության վրա, ինչն աշխարհում ընդունված բան է։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս