
Վալերի Օսիպյանը հանձնարարականներ է տվել

Մայիսի 25-ին ոստիկանության Կոտայքի բաժնում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Մասնակցում էին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը և ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Դավիթ Սարգսյանը:
Խորհրդակցության գլխավոր թեման՝ Կոտայքի մարզում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն էին:
Վալերիյ Օսիպյանը հանձնարարականներ տվեց ինչպես քարոզարշավին, այնպես էլ ընտրությունների օրը իրականացնել ուժեղացված ծառայություն, բացառել հակաօրինական ցանկացած դրսևորում:
Ինչ վերաբերում է ընտրակաշառք հասկացությանը, ոստիկանության պետը նշեց, որ անցած տարի ոստիկանությունը մի շարք համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին արդեն ապացուցել է, որ մերօրյա Հայաստանում այդ արատավոր երևույթը բացառված է: Խիստ հանձնարարական տրվեց՝ եթե լինեն նման արկածախնդիրներ, որոնք ընտրակաշառք բաժանելու անգամ փորձ կանեն՝ ոստիկանության կողմից կստանան համարժեք պատասխան:
Օրինական ընտրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված մի շարք հարցեր քննարկելուց հետո, խորհրդակցությանը խոսվեց նաև հանցագործությունների բացահայտումների, ամենամսյա պարգևավճարների և ոստիկանության ծառայության մասին հարցեր:
Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետը շրջեց բաժնի տարածքում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին, տվեց կոնկրետ հանձնարարականներ: