Բաժիններ՝

«Երևան գալ և վերադառնալու հարցում Աշոտը չի տարբերվում մյուս զինվորներից». Աննա Հակոբյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ասուլիս տվեց՝ նվիրված ԱՄՆ «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների ղեկավարների ուղեկցությամբ աշխատանքային այցի արդյունքներին։

«Shabat.am»-ի հարցը՝ Աննա Հակոբյանին։

– Հարցս հիմնադրամի շրջանակներից դուրս է։ Վերջին ժամանակներում բուռն կերպով քննարկվում է Ձեր որդու՝ Հայաստան տեղափոխությունը Լեռնային Ղարաբաղից, և ինչը կապում են, որ Արցախում վիճակը շատ վատ է, թաքցնում են, դրա համար էլ վարչապետի որդուն բերել են Երևան։ Մի փոքր կմեկնաբանե՞ք, որ պարզ ու հասկանալի լինի՝ ինչո՞ւ են Աշոտին բերել Երևան, և որքա՞ն ժամանակ հետո է վերադառնալու Լեռնային Ղարաբաղ՝ շարունակելու իր ծառայությունը։

– Աշոտը իր մյուս զինվոր ընկերների հետ միասին եկել է համապատասխան զորամասում վերապատրաստումների կամ դասընթացների։ Ժամանակավոր է և վերադառնալու է, և որևէ կապ չունի, ես չունեմ որևէ ինֆորմացիա, որ կարող է՝ վիճակ է… Ոչ մի բան էդպես չէ, և Աշոտի՝ Երևանի գալը ոչ մի նման բանի հետ կապ չունի։ Ինքը ինչպես ծառայում էր Լեռնային Ղարաբաղում, այնպես շարունակելու է ծառայությունը։ Սա միակ դեպքը չէ։ Առաջիկա դեռ մի տարի Աշոտը պետք է ծառայի, ենթադրում եմ, որ այդ մի տարվա ընթացքում նորից լինեն տարբեր զորամասեր, որովհետև դա ընդունված է, բոլոր զինվորները մասնակցում են։ Չգիտեմ՝ ինչի հիման վրա, ոնց, բայց դա սովորական երևույթ է։ Ուզում եմ ասել, մեր որդին ծառայում է այնպես, ինչպես ցանկացած զինվոր։ Որևէ կերպ նրա ծառայությունը չի տարբերվում որևէ հարցում, և նույնիսկ Երևան գալ և վերադառնալու հարցում չի տարբերվում մյուս զինվորներից։

– Իսկ այստեղ՝ Երևանում եղած ժամանակում եղե՞լ են օրեր, որ Աշոտը անցկացնի տանը և ոչ թե զորամասում։

– Ինքը ունեցել է օրենքով սահմանված կարգով արձակուրդ, և մեկ օր եղել է տանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս