 
                        Հանրապետության նախագահի նստավայրի բակում փոքրիկների համար տոնական միջոցառում էր կազմակերպվել
 
                                    Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ այսօր Հանրապետության նախագահի նստավայրի բակում փոքրիկներին նվիրված տոնական միջոցառում էր կազմակերպվել:







Տոնական օրը մեկնարկել է հատուկ համերգով, ինչին հաջորդել է ուրախ երգն ու պարը: Փոքրիկների համար կազմակերվել էին ժամանցային և ուսուցողական խաղեր: Նրանք հնարավորություն են ունեցել նաև դիտել սիրելի հեքիաթների բեմականացումները՝ Մանկապատանեկան թատրոնի սաների կատարմամբ:




Միջոցառումը կազմակերպվել է Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ:


 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        