
ՔԿ-ն քրեական գործ է հարուցել զինվորի մահվան դեպքի առիթով

01.06.2019թ.՝ ժամը 07:30-ի սահմաններում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակած կրակոցներից մահացու հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանը:
Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: