«Չեմ հասկացել՝ ինչ կատարվեց. 7 հոգով հարձակվեցին ու նստեցրին մեքենան». Մինասյանը ցույցի մասնակից չի եղել. «Ալիք»
Մինաս Մինասյանը, ում Վրաստանի ոստիկանությունը բերման էր ենթարկել հունիսի 20-ի բախումների ժամանակ, քիչ առաջ ազատ է արձակվել:
«Ալիքի» հետ զրույցում Մինասյանն ասաց, որ ցույցի մասնակից չի եղել: Ընկերներին էր հանդիպել ու քայլում էին դեպի Ռուսթավելի պողոտա: Դա այն պահն էր, երբ արդեն հատուկ միջոցներ էին կիրառվել ու ցուցարարները իջնում էին պողոտայով.
«Գրադարանի մոտից վերև էինք քայլում, տեսանք, որ մեծ մասսա է իջնում ներքև, հետո գազի հոտ զգացինք, իտալական բակ կար,արագ մտանք, ես բակի մուտքի կամարին մոտեցա՝ նայելու թե ինչ է կատարվում, ընկերներս բակում մնացին,ես ավելի մոտ էի փողոցին, բայց փողոց դուրս չեկա:
Վայրկյաններ տևացին, չհասկացա՝ ինչ կատարվեց, ոստիկանները եկան, գետնին գցեցին, ուժգին, նրանք ասում են, որ զգուշացում է եղել, բայց չի եղել, ես դատարանում էլ ասացի: Ասում էին, իբր ես զգուշացմանը չեմ ենթարկվել ու ընդդիմացել եմ բերման ենթարկելու ժամանակ, դա սուտ է, ես չեմ էլ հասկացել ինչ կատարվեց: Երբ 7 հոգի հարձակվում է, ընդդիմանալ հնարավոր չէ»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: