Բաժիններ՝

Թբիլիսիում ձերբակալված Հայաստանի քաղաքացի Մինաս Մինասյանն ազատ է արձակվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Վրաստանի գործընկերը՝ Նինո Լոմջարիան, տեղեկացրել է, որ Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ձերբակալված Հայաստանի քաղաքացի Մինաս Մինասյանն ազատ է արձակվել․ նա որևէ բողոք կամ այլ խնդիր չի ներկայացրել:

Մինաս Մինասյանի ազատությունից զրկվելու ողջ ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից մշտական կապի մեջ են եղել նրա մերձավոր ազգականների, այդ թվում՝ ծնողի հետ:

Վրաստանի գործընկերներն առանձին վարույթ են իրականացրել, այցելել են նրան ու  անընդհատ կապի մեջ եղել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ։

Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել Նինո Լոմջարիային համագործակցության ու Հայաստանի քաղաքացու իրավունքների երաշխավորման ուղղությամբ ցուցաբերած հետևողականության համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930