Խանջյանից Հերացի տանող անցուղում բեռնատարը կողաշրջվել է

Երևանի կենտրոնական փողոցներից մեկում բեռնատար է կողաշրջվել: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, հուլիսի 17-ին՝ առավոտյան ժամը 11:10-ի սահմաններում, Խանջյանից Հերացի տանող անցուղում բեռնատարը հարվածել է անցման վերևի հատվածի պատնեշին և ավտոմեքենայի վրա գտնվող կոնտեյները շուռ է եկել:

«Ներկայում տեղում համապատասխան մարմինների կողմից աշխատանքներ են իրականացվում, տուժածներ չեն եղել»,-փոխանցեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031