Բաժիններ՝

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից հայտնում են, որ դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը մահացել է։

«Խոր ցավով տեղեկացանք, որ երկար հիվանդությունից հետո մահացել է Մայր Թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին,գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,-նշված է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջում։

Ռուդոլֆ Ղևոնդյանը 1969-1973 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում (Վ. Աճեմյանի արվեստանոց)։ 1973-2004 թթ աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան։ Նա 1990-ականներին որոշ ժամանակ բնակվել և աշխատել է Մոսկվայում։ Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում՝ «Հարսնացուն հյուսիսից», «Ջոն արքա», «Խաչմերուկ», «Կորիոլան», «Հացավան», «Հատակում» և այլն։ Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմում, այդ թվում՝ «Նահապետ», «Արյուն», «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», «Ընկեր Փանջունի», «Հարսնացուն Ջերմուկից», «Սիրո աստղ» և այլն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս