
ՀՀ է այցելել 14.4%-ով ավելի օտարերկրացի. Փաշինյանը զբոսաշրջիկների լավ ընդունելության հույս է հայտնել

Այս տարվա առաջին 6 ամսվա ընթացքում Հայաստան է ժամանել 14.4 տոկոսով ավելի օտարերկրացի, քան 2018 թվականի առաջին 6 ամսում: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Զբոսաշրջության սեզոնը, ի դեպ, նոր-նոր է սկսվում: Հույս ունեմ՝ մեր տնտեսվարողները՝ սկսած տաքսու վարորդներից, վերջացրած կրպակավարներով, լավ կընդունեն ժամանող զբոսաշրջիկներին:
Մեր երկրից լավ տպավորություններով վերադարձած ամեն զբոսաշրջիկ բարձրացնում է Հայաստանի միջազգային համարումը և մեծացնում երկրի տնտեսական ու զբոսաշրջային գրավչությունը»,- գրել է վարչապետը: