Բաժիններ՝

Արդարադատության նախարարը ծանոթացել է «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատանքներին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հուլիսի 16-ին այցելել է ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ, որտեղ կատարվում են շուրջ 15 տեսակի և 46 ենթատեսակի փորձաքննություններ: Նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանի և կենտրոնի տնօրեն Արտաշես Սուչյանի ուղեկցությամբ նախարար Բադասյանը շրջայց է կատարել Կենտրոնում, ծանոթացել աշխատակիցների հետ, կառույցի գործունեությանը, փորձաքննությունների կատարման պայմաններին, ինչպես նաև փորձագիտական սարքերի վիճակին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը, կարևորելով լաբորատոր սարքավորումների արդիականացման հարցը, կենտրոնի տնօրենին հանձնարարել է կարիքների վերաբերյալ տեղեկություն ներկայացնել՝ հնարավորության դեպքում նորագույն սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:

Հանդիպման ավարտին քննարկվել են նաև ոլորտի օրենսդրական բարեփոխումներին ուղղած հնարավորությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031