Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից հուլիսի 18-ին կազմակերպվել է Սիրիայի Արաբական Հանրապետության Մեծ Մուֆթի Ահմադ Բադր ալ Դին Հասունի (Ahmad Badr Al Din Hasoun) գլխավորած պատվիրակության այցելությունը Հալեպում տեղակայված հայկական հումանիտար առաքելության խմբի կենտրոն:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 18-ին այցելել է «Իմ ուղի» ուսումնավերականգնողական կենտրոն, ուր ներկայումս հաճախում է աուտիզմ ունեցող 180 երեխա և երիտասարդ:
Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը բացառում է ոստիկանության գործողությունները բռնությամբ զուգորդելու հնարավորությունը: Այդ մասին Օսիպյանը նշեց Տավուշի մարզպետարանում խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 18-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:
Կառավարությունը որոշում ընդունեց «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ կանոնադրական կապիտալը նվազեցնելու և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին գույք ամրացնելու մասին:
2019 թվականի առաջին 6 ամսվա կտրվածքով հայաստանում զբոսաշրջության ոլորտն աճել է 12,8 տոկոսով:
ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2019թ. ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը, անկախ փորձագետների ներգրավմամբ, զինված ուժերում կանանց իրավունքների և հավասար հնարավորությունների թեմայով վերապատրաստում է իրականացրել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կին զինծառայողների համար:
«Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի, Մաշտոցի բաժնի և ԱՎՎ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 17-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքաց 32-ամյա Նարեկ Տ.-ն, որը հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Կիրովի մարզի ՆԳՎ Կիրով քաղաքի իրավապահների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 115 հոդվածի մեղադրանքով (թեթև մարմնական վնասվածք):
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ավելի քան 10 քրեական գործ է հարուցվել ապօրինի անտառահատումների հետ կապված:
Տավուշի մարզպետարանում հրավիրված փակ խորհրդակցությունից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը որոշ մանրամասներ հայտնեց լրագրողներին:
Կառավարությունը Հայաստանի բոլոր շրջաններում միասնական նվազագույն պահանջներին համապատասխանող ճանապարհային կայաններ ունենալու նպատակով կմշակի տիպային նախագիծ:
Բեռնատար և մարդատար մեքենաների կիլոմետրերի հասնող հերթը 2 օր շարունակ խցանումներ էր առաջացրել։
Իրավիճակը Իջևանում շարունակում է լարված մնալ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը խոսել է Տավուշի մարզում տեղի ունեցած խորհրդակցության արդյունքների մասին.խորհրդակցությունը նվիրված էր հուլիսի 17-ին Իջևանում տեղի ունեցած իրադարձություներին:
168.am-ը նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ իր հայտարարությունից հետո ի՞նչ է արվել։
Փաստորեն, ըստ Տ.Ռևազյանի, Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար պետական տուրքի գանձումը պետք է տեսակավորվի և նոր ուղղությունների դեպքում հինգ տարով չգանձվի։ Իսկ ո՞ւր են մնում այդ դեպքում արդար մրցակցության սկզբունքները, կամ ինչո՞ւ մեկ անձ պետք է վճարի նման տուրք, իսկ մյուսն այլ հավասար պայմաններում՝ չվճարի։
«Տուգանք» հասարակական նախաձեռնության ներկայացուցիչներն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին Ճանապարհային ոստիկանության շենքի մոտ: Նրանց խոսքով՝ ծառայությունը, որն իրականացնում է Ճանապարհային ոստիկանությունը, խայտառակ վիճակում է, ուստի պահանջում են երեք պաշտոնյաների հրաժարականը:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: Ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից:
Երեկ՝ հուլիսի 17-ին, Իջևանում քաղաքացիները փակել էին միջպետական ավտոմայրուղին՝ բողոքելով անտառահատումների արգելքի դեմ: Երեկոյան, երբ ոստիկանները փորձել են բացել ճանապարհը, կոշտ բախումներ են տեղի ունեցել, որի արդյունքում կան տուժածներ և ձերբակալվածներ։
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ժամանել է Տավուշի մարզի Իջևան քաղաք:
«Երեկվա ծեծկռտուքի մեջ ընկածները բանվոր մարդիկ էին, հիմնականում էն մարդիկ են, ովքեր տարիների ընթացքում իրենց ընտանիքներն էդ ձևով են պահել, որ գոյատևեն, ստեղ ապօրինի ծառահատումների կազմակերպիչներ փնտրելու կամ բանդայի տերերին որոնելու իմաստը չկա: Բարդ բաներից մի խոսեք»,- 168.am-ի հետ զրույցում կազմակերպիչների մասին վարչապետի հայտարարությանն արձագանքում են երկրի ղեկավարի համերկրացիները:
Վան քաղաքից մոտավորապես 65 կմ հեռավորության վրա գտնվող Օզալփ գավառում փախստականներ տեղափոխող միկրոավտոբուս է շրջվել:
Իջևանում երեկվա դեպքերի ժամանակ ոստիկանություն բերման ենթարկված ցուցարարների հարազատները դժգոհում են: «Թող գործարան բացեն, աշխատատեղ ստեղծեն, մեզանից ի՞նչ են ուզում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկի մայրը:
168.am-ի հետ զրույցում բնակիչներից մի քանիսը նույն վարկածն են պնդում՝ հայտարարելով, որ թույլ չեն տա ոստիկանների հետ բախումներից հետո իրենց գյուղի տղերքին 4-8 տարի ազատազրկման հոդվածով «տանեն-փակեն բերդերում»:
Հուլիսի 18-ին, ժամը 13։01-ին Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի աշխատակցից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս. թ. հուլիսի 14-ին ժամը 05:00-ի սահմաններում Լոռու մարզի Սվերդլով գյուղում գայլերը հոշոտել են 25 մանր եղջերավոր անասուն:
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ հուլիսի 19-ին, ժամը 14:00-ին տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը:
Ամեն դեպքում, ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց Գրիգորյանը, լճում լողալու վտանգների մասին իրավասու է խոսել Առողջապահության նախարարությունը:
Իրավիճակը նաև խորհդանշական է, քանի որ ընդամենը սույն թվականի հուլիսի 10-ին Ազգային ժողովի կողմից ընդունվեցին Կառավարության կողմից ներկայացված նախագծերը /Քրեական օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում , «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին/, համաձայն որոնց՝ նաև խստացվում է անտառահատման համար սահմանված պատասխանատվությունը։
Հուլիսի 18-ի ցերեկը, 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Հայաստանում ապօրինի ծառահատումների ծավալը տարեկան 500 հազար խորանարդ մետրից մինչև 1մլն խորանարդ մետր է: Փորձագիտական այս գնահատականն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հնչեցրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: