Բաժիններ՝

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը պատրաստվում է շաբաթ օրը լողալ Սևանա լճում

Ամեն դեպքում, ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց Գրիգորյանը, լճում լողալու վտանգների մասին իրավասու է խոսել Առողջապահության նախարարությունը: Ֆլորայի ու ֆաունայի տեսակետից, ըստ նախարարի, որևէ վտանգ չկա. «Որևէ մտահոգիչ բան այս պահի դրությամբ չկա, և այն ցուցանիշը, որ ունեինք թափանցիկության առումով, այսինքն՝ որակի բարձրացման, շատ էական էր»:

Ըստ նրա՝ այս տարի միայն 100 մլն խմ ավելի ջուր է գոլորշիացել, 40 մլն խմ էլ տեղումներ են պակաս եղել, որը Սևանի մակարդակի մոտ 10 սմ է:

Է.Գրիգորյանը նշեց, որ ջրի մակարդակը պետք է բարձրացվի, զուգահեռ ափամաքրման աշխատանքներ պետք է կատարվեն և կեղտաջրերի քանակը պետք է պակասեցվի:

Նախարարի կարծիքով՝ մաքրման կայանների գնման գործընթացի համար վարչապետի աշխատակազմը հանձնարարություն է տալու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, նաև ափամերձ տարածքների մրցույթն այս տարվա համար հայտարարվել է, օգոստոսին 7-ին պարզ կլինի հաղթողը, իսկ հաջորդ տարի ավելի մեծ ծավալ կլինի:

Թե նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ Վլադիմիր Գասպարյանի, Արամ Հարությունյանի և այլոց առանձնատները չքանդելու պարագայում ինչպե՞ս կարող են լճի մակարդակ բարձրացնել, նախարարը նշեց, որ 1905 մետրից ցածր գտնվող բոլոր 4800 շինությունները, բացառությամբ ԽՍՀՄ տարիներից մնացած պոմպակայանների, ապօրինի են. «Քանդվելը ֆինանսական ծախս է, որը մենք հաշվարկել ենք և տվել ենք կառավարությանը, բայց այդ տարածքների սեփականատերերն իրենք պարտավորություն ունեն քանդելու: Բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն»: Նրա խոսքով՝ եթե սեփականատերերը չքանդեն, պետությունը պետք է քանդի և դիմի դատարան՝ գումարը ստանալու համար: Այժմ, ըստ նրա, վարչապետի աշխատակազմը հանձնարարականներ է ուղարկել Դատախազություն, Կադաստր՝ քանդման աշխատանքներն ապահովելու համար:

Է.Գրիգորյանը վստահեցրեց, որ բոլոր մուտքերով փորձում են ավելացնել լճի ջրի մակարդակը, և դա է պատճառը, որ 30 մլն խմ ջրի ելք պակաս է եղել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս