«Արաբկիր» բժշկական կենտրոնում հուլիսի 19-ին դեռահաս է մահացել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանությունից։
Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Շիրակի մարզում տեղի ունեցող «Իմ քայլը՝ հանուն Շիրակի մարզի» բիզնես ֆորումի շրջանակում կազմակերպված էքսպո ցուցահանդեսին հերթով ծանոթացավ մարզային տարբեր ընկերությունների գործունեությանը:
«Ինձ համար զարմանալի է, որ Հայաստանի Հանրապետությունում հնչում են ձայներ, որ ապօրինի ծառահատումների դեմ պայքարն ինչո՞ւ պետք է այդ ծավալով իրականացվի, չէ՞ որ դա ինչ-որ մարդկանց հացի փող է»։
Այսօր Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզ է գնացել ՝ «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես ֆորումին մասնակցելու:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր մոսկովյան այցի շրջանակներում հուլիսի 19-ին հանդիպեց «Ռուսաստանի հայերի միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի անդամների հետ:
168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Գյումրիում մեկնարկել է «Իմ քայլը՝ հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովը:
Արդեն տևական ժամանակ է, ինչ քննարկվում է ԵՊՀ-ի` ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փակման հարցը։
Ամառային հանգստյան ամիսներին ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը անխոչընդոտ իրացնելու նպատակով անձնագրային բոլոր ստորաբաժանումները հուլիս 27-ի, օգոստոսի 3-ի, 10-ի, 17-ի և 24-ի շաբաթ օրերին նույնպես մատուցելու են ծառայություններ, առավոտյան 10.00-ից մինչև 17.00։ Ընդմիջման ժամերը 13.00-14.00։
Հուլիսի 19-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ առողջական կենտրոնում հոսանքահարված 17-ամյա տղայի են ընդունել բուժօգնության, սակայն նա մահացած է եղել:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառությունների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի շարք մասնաճյուղերի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և կաշառք վերցնելու դեպքեր։
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 19-ի երեկոյան այցելել է անվանի կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում է՝ մասնակցելու «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» գործարար համաժողովին
Հայ պատանի մաթեմատիկոսները երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել Լոնդոնում անցկացված մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 19-ին հյուընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ Շիրակի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ հուլիսի 20-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովը և տեղական արտադրանքի ցուցահանդեսը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Լոռու մարզ: Նախագահը կլինի մարզի մի շարք պատմամշակութային վայրերում, Դսեղում կհյուրընկալվի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում, իսկ Ահնիձորում կայցելի Հրանտ Մաթևոսյանի հայրական տուն:
Հուլիսի 19-ին, ժամը 20:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 62 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում:
Հուլիսի 20-ին, ժամը 03:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի սանհանգույցում ջրի փականը վնասվել է, ինչի հետևանքով բնակարանը ջրալցվում է. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի տարածքում առաջիկա օրերին տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
Հուլիսի 19-20-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Հուլիսի 19-ին, ժամը 21:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակի զբոսայգում. այրվում է խոտածածկ տարածք:
Հուլիսի 19-ին, ժամը 20:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում՝ Հրազդանի կիրճում, քաղաքացին գտնվում է դժվարամատչելի հատվածում և վատ ինքնազգացողություն ունի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
168.am-ն արդեն իսկ տեղեկացրել էր, որ իջևանյան հայտնի դեպքերի ժամանակ անցանկալի զարգացումներից հետո Երևանից Իջևան ոստիկանության ներքին զորքերի ծառայողներ են տարվել։ Մեր տեղեկություններով՝ շուրջ 1000 ծառայողներն Իջևան էին տեղափոխվել քաղաքապետարանում չգիտեին։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակը պատասխան ստանալու համար խնդրեց հարցում ուղարկել։ Պատասխանը լինելուն պես կհրապարակենք։
ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի-Զ.Քանաքեռցու փողոց խաչմերուկում 2019թ. հուլիսի 20-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է մրցույթ Վեհարանի նորակառույց հանդիսասրահի բեմի որմնանկարի (չափը՝ 5×14 մ, թեմա՝ «Նոյյան էջքն Արարատից մինչև մեր օրերը. Հայոց պատմության և Հայոց Եկեղեցու երևելի դեմքեր, անցքեր, մշակութային ժառանգություն»):
«Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Աշտարակի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 18-ին Բագրատաշեն սահմանային անցակետով ժամը 20.30-ին Հայաստան է վերադարձել 35-ամյա Նորա Ս.-ն, որը 2018թ. հունվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329 հոդվածի (պետական սահմանը ապօրինի հատելը) մեղադրանքներով:
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնությունում մասնակցել է Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստին:
Հուլիսի 19-ին, ժամը 21:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ զբոսայգում. այրվում է խոտածածկ տարածք:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին արժանացավ «Աշոցք համայնքի մեծ բարեկամ» կոչմանը: