Գրանցամատյանում գոյություն չունի Ֆրանսիական համալսարանի անունը, և, եթե ՀՀ-ում գործող համալսարանը չունի պետական հավատարմագրում, նա չի կարող հայկական պետական նմուշի դիպլոմներ տրամադրել: Ուսանողներին երկու դիպլոմ է շնորհվում՝ հայկական և ֆրանսիական:
«Ես չեմ բացառում նման բանը, որովհետև բավականին մեծ զանգված էր հավաքված՝ մոտ 500 հոգի, եթե ոչ՝ ավելի, պարզ է, որ դա կարող է նաև կազմակերպված լինել ինչ-որ մի խումբ մարդկանց կողմից, որոնք շահագրգիռ են այդ հարցում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց փոխոստիկանապես Վլադիմիր Մովսիսյանը՝ պատասխանելով հարցին, թե երեկ Իջևանում ակցիան կազմակերպվա՞ծ էր:
Մեկնարկել են Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածի միջին նորոգման աշխատանքները:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 17-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Մարո և Սյուզաննա Դիասամիձեները հայտնաբերվել են Երազգավորս գյուղում: Մ.Դիասամիձեն և Ս.Դիասամիձեն հանձնվել են ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողներին:
Այսօր Սևանի վիճակը բավական լավ է, այն թափանցիկության ցուցանիշը, որ այսօր կա Սևանում, վերջին մի քանի տարիների ընթացքում չի եղել, այսինքն՝ 6.5 մ-ից ավելի, երբ 2018-ին միջինը 2 մ է եղել, այսինքն՝ բավական լավ են որակական մասով ցուցանիշները:
168.am-ի խմբագրություն էր զանգահարել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի աշխատակից, քառօրյա պատերազմի մասնակից Արթուր Կնյազյանը և ասել, որ թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն ուզում է որևէ պատրվակով իրեն աշխատանքից հեռացնել։
Ուրախ եմ, որ պատասխանել ես նամակիս։ Տխուր եմ, միաժամանակ, որ երկու-երեք օրվա ընթացքում շատ բաներ մոռացել ես։ Ասում ես «…եթե ամեն ինչ այդքան դյուրին էր, ապա ինչու՞ էր այդքան դժվար մնալ և մասնակցել բարեփոխումներին»:
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Իջևանում երեկ տեղի ունեցած զարգացումներին՝ նշեց, որ մեկ տարի առաջ էլ հայտարարել էին, որ պետք է վճռականորեն կասեցնեն ապօրինի ծառահատումները, սակայն որոշ մարդիկ քմծիծաղ են տալիս ու մեկ-երկու օր անց շարունակում նույն գործողությունները:
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ Իջևանում տեղի ունեցած զարգացումներին:
Մոսկվայում բնակվող հայրական կողմից արաբական, իսկ մայրական կողմից ռուս ծագում ունեցող լրագրող, միջազգայնագետ և բլոգեր Ջումա Աբբասը Twitter-ի էջում կատարած հրապարակմամբ տեղեկացնում է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում Սյուզան Դեր Կարկուր անունով հայ կնոջ են սպանել։
Իջևանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախումների արդյունքում ներկայում բուժհաստատություններում հիվանդանոցային բուժում ստացող անձինք չկան:
Ապօրինի ծառահատումները կասեցվելու են ամենայն վճռականությամբ:
Երեկվանից Իջևանում են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները:
Անդրադառնում եմ Իջևանի իրադարձություններին և Սևանա լճի շուրջ ստեղծված իրավիճակին. Նիկոլ Փաշինյան
Մայրաքաղաքի Ամիրյան փողոցի հ.2.2/8 հասցեի («Էսջիայ Ինվեստ» ՍՊԸ) կարիքների համար ս.թ. հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 8-ը ներառյալ փողոցի երթևեկելի հատվածում կընթանան ջրամատակարարման, ջրահեռացման և հեղեղատար համակարգերի կառուցման աշխատանքներ
Պատասխանում եմ Տիգրան Պասկևիչյանի ֆեյսբուքյան գրառմանը և ինձ ուղված բաց նամակին, որովհետև կարևոր է, որ մեր ընդհանուր ընկերները, և ոչ միայն նրանք, իմանան նաև իմ դիրքորոշումը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փորձաքննության է ուղարկել «ԴԵԱԳԱ» ՍՊԸ-ի կողմից նախարարության ենթակայության տակ գործող հաստատություններին մատակարարվող կաթնաշոռը և կարագը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել Իջևան քաղաքում Ոստիկանության ծառայողների նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Նախօրեին Իջեւանում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով Իջեւանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 11 քաղաքացի, որից 8-ը՝ ոստիկան:
Պոլսո Հայոց պատրիարքական աթոռի 85-րդ գահակալի ընտրության գործընացի կազմակերպման նպատակով հուլիսի 17-ին պատրիարքարանում տեղի է ունեցել կրոնական ժողով:
Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով այս պահի դրությամբ Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 անձ։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 18-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 15.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Միչուրինի փողոցի թիվ 5 և Սուվորովի փողոցի թիվ 5ա բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Իջևանի հատվածը փակած ցուցարարների հետ որևէ անօրինական պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Իջևանի հատվածը դեռ փակ է, բանակցությունները շարունակվում են
ՄԱԿ-ն անհանգստացած է տեսանելի առաջընթարի բացակայությունից վերջին տարիներին աշխարհում երեխաների իմունացման հարցում:
Իջևանում այսօր ճանապարհ փակած քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են մի շարք ահազանգեր։
Հուլիսի 12-ին, ժամը 17:40-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Շենգավիթի քրեական հետախույզների հետ ձեռնարկած համատեղ միջոցառմամբ, Աէրացիա թաղամասից, իրենց վարած մեքենաներով հանդերձ ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկվել երկու երիտասարդ։
Այսօր ուշ երեկոյան բախում է տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների, որոնք, հիմնականում, փայտի գործով զբաղվողներն են, և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձում էին պատ կազմել և ազատել ճանապարհը: