ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օգնել է իրականացնել տեսողական խնդիրներ ունեցող երեխաների թիվ 14 դպրոցի սանի երազանքը:
ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Ա. Վանեցյանը ՊՆ-ում մասնակցում է ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը:
Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում։
Նախագահ Արմեն Սարգսյանը չափազանց տպավորված է Լոռվա բնաշխարհի տեսարժան վայրերով: Այդ մասին նախագահն ասել է Լոռու մարզ աշխատանքային այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Հայրավանք համայնք, որտեղ այս պահին ընթանում են ֆուտբոլի փոքր խաղադաշտի կառուցման եւ Բարի գալուստ փողոցի հիմնանորոգման աշխատանքները:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության սահմանով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անօրինական տեղափոխման դեմ պայքարը:
2019 թվականի հուլիսի 4-ին Ձեր կողմից մակագրված 7/1-1358 «Գարդասիլ-4» պատվաստանյութին վերաբերվող փաստաթղթում նշված է, որ Ձեր հարցմանն ի պատասխան ՀՀ ԱՆ-ն տեղեկացրել է, որ. «13 տարեկան աղջիկները պատվաստվում են պլանային ծրագրի շրջանակներում, իսկ ավելի բարձր տարիքային խմբերում իրականացվող պատվաստումները պայմանավորված են հակահամաճարակային անհրաժեշտությամբ և նպատակ ունեն նվազեցնելու մարդու պապիլոմավիրուսի շրջանառությունը»։
Հայ երիտասարդ դաշնակահարուհի Լաուրա Գալստյանը Վիեննայում կայացած VIAF արվեստների միջազգային մրցույթ-փառատոնին արժանացել է 1-ին պատվավոր մրցանակի:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հունիսի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Իմ խոսքը ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառմանը։
Հունգարիայի Սեգեդ քաղաքում հուլիսի 14-21-ն անցկացված Կենսաբանության 30-րդ միջազգային օլիմպիադային Կապանի թիվ 2 ավագ դպրոցի 12-րդ դասարանի սան Արեն Պետրոսյանն արժանացել է բրոնզե մեդալի, իսկ Հերացի ավագ դպրոցի աշակերտ Կուրղինյան Մհերը ՝ գովասանագրի` իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ շնորհավորելով Հայաստանի ամբողջ թիմին:
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մահվան մասին հայտնած քաղաքագետը ներողություն է խնդրել՝ նման ինֆորմացիա տարածելու համար:
Հուլիսի 21-22-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն։
Երբ գալիս է պայքարելու ժամանակը, ամենահաճախ տրվող հարցը՝ հանուն ինչի՞ կամ ու՞մ պայքարել:
Լուսանկարահանող արագաչափ սարքը գործարկվելու է 2019 թվականի հուլիսի 22-ից: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Աղոթելիս բոլորս էլ հոգու խորքում ինչ-որ ցանկություն պահած դիմում ենք Տիրոջը այն սպասումով, որ անպայման այն իրականացնելու է:
«Երբևէ ՀՀ որևէ իշխանության կողմից եղե՞լ է գնահատական, որ ոստիկանության կողմից ուժի կիրառումն անհամաչափ է եղել: Համենայն դեպս, ես գրեթե վստահ կարող եմ պնդել, որ որոշ դեպքերում անհամաչափ է եղել ուժի կիրառումը: Մարդկանց վկայությունները, գիշերվա ռեյդերը, երբ մարդկանց բավականին կոպտորեն բերման են ենթարկել, հուշում են, որ անհամաչափ ուժի կիրառում եղել է»:
Նա վստահ է, որ մինչև մարդկանց աշխատանքով չապահովեն, այդ խնդրին միշտ էլ բախվելու են, այդ պատճառով էլ պետք է երկու ուղղությամբ աշխատանք տարվի՝ մարդկանց աշխատանքով ապահովել և մեծացնել վերահսկողությունը։
«Արամի 23 հասցեում գտնվող «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շենքը վերականգնելու, ամրակայելու և պահպանելու համար ձեռնարկվել են միջոցառումներ: Առկա է հնգակողմ պայմանագիր՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի, Երևանի քաղաքապետարանի, «Լուչիո Սպեկա» նախագծային կազմակերպության, տարածքը կառուցապատողի և
2019թ. հուլիսի 20-ին, ժամը 18:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետում զինծառայողի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այդ մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:
Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 21-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր:
Այս պահին արտադրամասում աշխատում են ինքն ու կինը և մեկ ժամում արտադրում են 2000 բաժակ։ Ասում է՝ այս պահին շատ հնարավորություններ չունի, որպեսզի լրացուցիչ աշխատողներ ընդունի, բայց հուսով է, որ հաջորդ տարի չորս հոգու աշխատանքի կընդունի և կավելացնի արտադրության ծավալները։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր հնգօրյա հագեցած այցի շրջանակներում հանդիպեց նաև Մոսկվայի և ՌԴ մի շարք այլ քաղաքների հայ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հուլիսի 20-ին, ժամը 16:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 21-ին, ժամը 15:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի մոտակայքում քաղաքացին ջրահեղձ է եղել գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 21-ին, ժամը 03:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանում և ևս 7 մարզում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ:
Հուլիսի 18-ին, ժամը 04.10-ից 04.40-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 70-րդ կիլոմետրին փորձել են կանգնեցնել «ԳԱԶել» բեռնատարը, որը երթևեկել է Ճամբարակից Երևանի ուղղությամբ: