Հուլիսի 17-ին, ժամը 09:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի «Չարքյանիդ» կոչվող ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, առկա է ավելի մեծ քարերի ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սևանա լճում լողալն այս պահին վտանգավոր չէ առողջության համար, լողափերում թունունակություն չկա:
Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ռուսաստանում ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել են 4 հայեր, նրանցից երկուսը երեխաներ են:
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամներն այսօր հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա 2016թ.-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհված ոստիկանների հիշատակին։
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերապայծառ Ժոզե Ավելինու Բետանկուրին:
Առնվազն ազնիվ չէ իրական ցանկություններն ու նպատակները քողարկել այնպիսի մի զգայուն գաղափարի տակ, ինչպիսին Արցախի և մայր Հայաստանի միավորումն է:
168.am-ի դիտարկմանը՝ ավելի լավ չէ՞ր համակարգային լուծումներ առաջարկել համապատասխան գերատեսչություններին, պատասխանեց, որ շատ են առաջարկել:
168.am-ի հետ զրույցում Ելփին գյուղի գյուղապետ Խորեն Ավետիսյանը նշեց, որ ամեն տարի այս ժամանակահատվածում կրակոցներ եղել են դիրքերի ուղղությամբ, բայց գյուղի վրա սկսվել են հուլիսի 13-ից. «13-ից սկսել են, գյուղի տարածքի ցորենի արտերի վրա, հրդեհ եղավ, գնացին հանգցրին, բայց այս երեք օր է, որ ակտիվացել է. 14-ի գիշերը՝ ժամը մեկին, տասն անգամ կրակել են, եկել-ընկել է երկու տան վրա»:
«Պարբերաբար Գերմանիա գնացող ինքնաթիռով հարյուրավոր տոննայով խեցգետին է արտահանում կոնկրետ մեկ օլիգարխ, և դա վնասում է Սևանի էկոհամակարգը»,- այսօր ԱԺ-ում Սևանա լճի հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Այսօր ԱԺ-ում Սևանա լճի հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ աշխատանքային քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը դժգոհեց կառավարության գործունեությունից, որ ասում են, թե այս կամ այն հարցը շուտով լուծում են, բայց որևէ բան չի փոխվում:
Սևանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը կարծում է՝ Սևանա լիճը բավականին ծանր վիճակում է:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառությունների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է կազմակերպված խմբի կողմից առանց համապատասխան թույլտվության մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք:
Վրաստանում ՀՀ դեսպանության իրավաբանը տեսակցել է ռադիոակտիվ նյութ տեղափոխելու գործով կասկածվող ՀՀ քաղաքացուն:
Ընդ որում, արձագանքներն այն աստիճան սպոնտան ու անտրամաբանական են, որ Լուսինե Հակոբյանը հարցազրույցներից մեկում անգամ կասկածի տակ էր դրել, որ արձանագրությունը Վենետիկի հանձնաժողովն է կազմել:
ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում հուլիսի 16-ին անցկացվել է «ՀՀ զինված ուժերի անձնակազմի սննդի կազմակերպման գործընթացը և բարելավման ուղիները» թեմայով խորհրդաժողով:
Այս գիշեր հակառակորդը Նախիջևանից կրակել է Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի ուղղությամբ:
Այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀ) խմբակցության նախաձեռնությամբ հրավիրվել է Սևանա լճի հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ աշխատանքային քննարկում:
Երևանի կենտրոնական փողոցներից մեկում բեռնատար է կողաշրջվել:
«Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հուլիսի 16-ին, ժամը 04.15-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել ԱՀ քաղաքացի 21-ամյա Տիգրան Ա.-ն:
Ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արմավիրի մարզի Այգևան գյուղի բնակիչ, 57-ամյա Վահան Սերոբյանը։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը գործարկել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջը՝ «ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայություն» անվամբ:
«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 3-րդ տարվա շրջանակներում իրականացվում է Հ81, Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ-Հ75 ճանապարհահատվածի վերականգնումը։ 10.9 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածը գտնվում է Արագածոտնի մարզի Թալինի (7.1 կմ) և Շիրակի մարզի Անիի (3.8 կմ) տարածաշրջաններում՝ Ցամաքասար, Սուսեր, Նոր Արթիկ, Բագրևան համայնքները կապելով Հ75 հանրապետական ավտոճանապարհի և Թալին քաղաքի հետ:
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ` մաղթելով երջանկություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունն իրականացնելիս:
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում վերջերս ուշագրավ դեպք է գրանցվել:
Մասիվում սպանված օրենքով գող Անդիկի սպանությունը տակնուվրա է արել հանցավոր աշխարհը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ:
Հուլիսի 16-ին, ժամը 20:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվում է ցորենի հնձած արտ:
Ոստիկանության Աշոցքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում են Շրակի մարզի Մուսայելյան գյուղի բնակիչներ 39-ամյա Մարո և 17-ամյա Սյուզաննա Դիասամիձեները։
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից հայտնում են, որ դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը մահացել է։