Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը չի ընդունում իր վերաբերյալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում օրերս հնչած հայտարարությունները։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 23-ին ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 23-ին ընդունել է փորձի փոխանակման մեկշաբաթյա այցի շրջանակում Հայաստան այցելած Բուլղարիայի օմբուդսմենի ներկայացուցիչներին:
Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ են ստացել, որ Վայոց ձորի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարը պաշտոնավարման տարիներին ապօրինություններ է կատարել։
Հունիսի 26-ին մայրաքաղաքի կենտրոնում արագ սննդի կետից գողացել էին գումար և հյութեր:
Ռուսաստանի Վիճակագրական ծառայությունը հրապարակել է միգրացիայի վերաբերյալ պաշտոնական տվյալներ, համաձայն որոնց` 2019թ-ի հունիսի 1-ի դրությամբ` Ռուսաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 13 հազարով՝ կազմելով 491.7 հազար։
Ս.թ.հուլիսի 21-ին ժամը 02:50-ին քաղաքացիներից հեռախոսով ահազանգ է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ Ստեփանակերտ քաղաքի Իսրայել Օրու փողոցում տեղակայված տներից մեկում վիճաբանություն է տեղի ունենում:
Հունիսի 15-ին, ժամը 20.35-ին, ոստիկանություն էր եկել Քոչարյան փողոցի 10 շենքի մի բնակիչ և հայտնել, որ իրենց շենքի առաջին հարկի բնակարանից մեկը դիմել է փախուստի:
2019 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ Արարատի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների վարույթում գտնվել է նույն ժամանակահատվածում հարուցված կոռուպցիոն բնույթի 33 քրեական գործ:
Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հուլիսի 23-ին հանդիպել է Հունաստանի զբոսաշրջության նորանշանակ նախարար Խարիս Թեոխարիսի (Harry Theoharis) հետ:
«Աղբահանության թիվ մեկ պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է, մենք նրան կստիպենք կատարել իր լիազորությունները, ստիպելու ենք աղբը մաքրել Երևանից»,- շեշտեց նա։
Ադրբեջանի հետ առաջնագծում իրավիճակը վերջին 1-1,5 տարվա ընթացքում հիմնականում կայուն է:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ Ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը. պետությանը պատճառված վնասը մասամբ վերականգնվել է։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 23-ին, ժամը 13:25-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մոտակայքում այրվում է ցորենի արտ:
Հուլիսի 18-ին ոստիկանության Կապանի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը՝ չնայած նրան, որ տուժող կողմի ներկայացուցիչը ներկա չէր դատական նիստին. առարկություն չեղավ:
38-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել Երևանում գործող դեղատներից մեկում կեղծ թղթադրամների իրացման վերաբերյալ։
168.am-ը ՀՀ ոստիկանությանը հարցում ուղարկեց` խնդրելով տեղեկացնել, թե արդյո՞ք ոստիկանությունը զբաղվում է ֆեյսբուքյան օգտատեր Լյուսի Քոչարյանի #բռնության_ձայնը հեշթեգով հրապարակված նյութերի քննությամբ, դրանք դիտարկե՞լ են որպես հաղորդումներ հանցագործությունների մասին, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ։
ՀՀ ոստիկանության պետը անակնկալ այց է կատարել ոստիկանության Սևանի բաժին: Հուլիսի 23-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անակնկալ այց կատարեց ոստիկանության Սևանի բաժին:
«Փետրվար ամսին երկու ընտանիքում ոչխարների մոտ հայտնաբերվեց վիժում, զանգեցին ինձ, ես էլ անմիջապես անասնաբուժական ծառայության պետին տեղյակ պահեցի, մարդիկ եկան, անալիզները վերցրեցին ու գնացին: Գյուղերում վերջին անալիզը վերցրել են մայիսի 26-ին»:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ երկրի ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։
Հուլիսի 21-ին համացանցում տեսագրություն էր հրապարակվել ու տարածվել, ուր երևում է, թե ինչպես են երկու վարորդ «Նիվա» մակնիշի երկու ավտոմեքենաներով Աջափնյակ վարչական շրջանի Գևորգ Չաուշի հրապարակում դիտավորյալ թույլ տալիս երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը։
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հիվանդանոցի բուժանձնակազմը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ ու պահանջվող միջոցառումները՝ հուլիսի 23-ի առավոտյան Արցախի Քարվաճառի շրջանում տեղի ունեցած ավտովթարից տուժած քաղաքացուն բուժօգնություն ցուցաբերելու համար:
«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկը՝ հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններով տրամադրված լիցենզիաները, հայտարարում է ընդունելություն տարրական հանրակրթական ծրագրով՝ տարրական դպրոցում, հիմնական հանրակրթական ծրագրով՝ միջին դպրոցում և միջնակարգ հանրակրթական ծրագրով՝ ավագ դպրոցում:
Հուլիսի 23-ին, ժամը 17:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 23-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա բաժինների անձնակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանին:
Դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար, Հանրապետության նախագահի հրամանագրով, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը հետմահու պարգևատրել է Պատվո շքանշանով։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է երգահան Մարինե Ալեսին:
Կյանքի 99-րդ տարում մահացել է ամերիկացի հայտնի իրավաբան, հայ ժողովրդի բարեկամ, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի (1913-1916 թթ.) թոռը՝ Ռոբերտ Մորգենթաուն: