Դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար, Հանրապետության նախագահի հրամանագրով, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը հետմահու պարգևատրել է Պատվո շքանշանով։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է երգահան Մարինե Ալեսին:
Կյանքի 99-րդ տարում մահացել է ամերիկացի հայտնի իրավաբան, հայ ժողովրդի բարեկամ, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի (1913-1916 թթ.) թոռը՝ Ռոբերտ Մորգենթաուն:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Շիրակի մարզային վարչության, Մուշի և Արթիկի բաժինների ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կոռուպցիոն բնույթի հանցագործության վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացել։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Ռուսաստանի իշխանությունը կհեշտացնի ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը:
Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրենց բազմիցս նշել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, հատկապես մասնագիտական օղակների, աշխատավարձերի համաչափ բարձրացման անհրաժեշտության մասին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 23-ին ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներին՝ կազմակերպության հիմնադիր և տնօրեն Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Մոսկվայի քաղաքային դատարանը մինչեւ հոկտեմբերի 28-ը երկարացրել է Խաչատրյան երեք քույրերի խափանման միջոցը՝ որոշակի գործողությունների արգելքի տեսքով:
Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Գևորգյանը (նստավայրը` Դամասկոս) hուլիսի 22-ին հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀԹ արտաքին գործերի և սփյուռքի նախարարության գլխավոր քարտուղար Զեյդ ալ-Լոզիին (Zaid al-Louzi):
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ս.թ.հուլիսի 23-ին ժամը 06:30-ի սահմաններում Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի 80-րդ կիլոմետրին ՀՀ Լոռու մարզի բնակիչ, 1972թ.ծնված Կ. Խ-ն, վարելով «LEXUS RX 300» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից աջ և գլորվել ձորը, ինչի հետևանքով վերջինս և ուղևոր՝ Մարտակերտի շրջանի բնակիչ, 1985թ.ծնված Ա. Ա-ն ստացած տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՀՀ Վարդ
Հուլիսի 23-ին, ժամը 12:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մսի կոմբինատ» թաղամասի տներից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արման Կիրակոսյանը դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար ետմահու պարգևատրվեց Պատվո շքանշանով։
Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած 2 աղբատար մեքենան արդեն տեղում են և շաբաթվա ընթացքում նրանք կսկսեն աշխատել:
Օրերս 168.am-ի խմբագրությանն էր դիմել ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի նախկին դասախոս Վոլոդյա Հովսեփյանը։ Նրա խոսքով՝ մեկ տարի առաջ իրեն ապօրինի հեռացրել են համալսարանից, և մինչև օրս չի կարողանում վերականգնել արդարությունը, նա համալսարանում աշխատել է մոտավորապես 50 տարի։
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից տեղեկացնում են, որ ՊՎԾ-ն ամփոփել է 2019թ. առաջին կիսամյակում կատարված հիմնական աշխատանքները: Մասնավորապես նշվում է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից մշտադիտարկումներ և ուսումնասիրություն է իրականացվել հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման ոլորտում։
Հուլիսի 23-ին, ժամը 04:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում այրվում է ավտոմեքենա:
Հայաստանում հանդիպում են կարմիր, դեղին ու սև կարիճներ: Ամեն տարի գրանցվում են կարիճի խայթոցի դեպքեր, հիմնականում՝ դեղին կարիճի: Այս տարի արձանագրվել է կարիճի խայթոցի 125 դեպք, մասնավորապես` Արարատի, Արմավիրի մարզերում և Երևանում:
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն ասաց, որ այս պահին գտնվում է արձակուրդում, վերադառնալուն պես ձեռնամուխ է լինելու իրավական բոլոր ճանապարհներով վիճարկել կենտրոնը լուծարելու որոշումը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 23-ին ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ:
Հուլիսի 22-ին ժամը 16:30-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ ժամը 16:15-ին աջ արմնկային շրջանի կտրած վերքով իրենց մոտ է տեղափոխվել ՀՀ Արարատի մարզի բնակիչ, 1964թ.ծնված Ա. Հ-ն: ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 07:45-ի սահմաններում Ասկերան քաղաքի փողոցներից մեկում […]
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով՝ օրենքով սահմանված հաշվետվություններում, հաշվարկում, հայտարարագրում կամ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ մի շարք ապահովագրական ընկերությունների վերաբերյալ հարուցվել են քրեկան գործեր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանկության ընկերոջ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի ծնունդին ուղղաթիռով Իջեւան է գնացել:
Ազգային ժողովում, շունչները պահած, սպասում են Արարատ Միրզոյանի վերադարձին։
ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունը հուլիսի 23-ին, ժամը 10:28-ին ահազանգ է ստացել այն մասին, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 39 հասցեում գտնվող ռեստորանում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, գործարար կազմակերպության բողոքի հիման վրա, առաջին անգամ պետական գնումների բողոքի քննությանը ներգրավվել է որպես կողմ:
Օրերս զարհուրելի դեպք էր արձանագրվել Չքնաղ գետում (Ձորագետի վտակ). մեծ քանակությամբ կարմրախայտ է սատկել՝ հայտնվելով գետի մակերեսին ու ափերին։
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 23-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 12.00-ն դադարեցվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցի թիվ 36/8, 38/3, 34, Տոլբուխինի փողոցի թիվ 33/19, Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32 շենքերի և հարակից հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Հուլիսի 21-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի տարածում, պայթյունային վնասվածք, իրանի բազմաթիվ վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 44-ամյա մի տղամարդ։