Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչները՝ վարորդը և ուղևորները՝ Ն.Գ.-ն (ծնված 1994 թ.), Ռ.Ա.-ն (ծնված 1982 թ.), Ս.Բ.-ն (ծնված 1961 թ.), Ա.Ա.-ն (ծնված 1958 թ.), տեղում մահացել են:
Վերջին շաբաթներին հանրության կողմից լայնորեն քննարկվում են Հայաստանի Հանրապետության 2018 թ. հունվարին ստորագրած «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի նպատակները, հիմնադրույթներն ու բանաձևումները, ինչպես նաև՝ դրա հետագա վավերացման նպատակահարմարությունը:
Հուլիսի 26-ին, ժամը 14։12-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Լոնդոնի Գոլդեն Գրիս թաղամասում անհայտ անձինք դանակով հարձակվել են լոնդոնյան Արսենալ ֆուտբոլային ակումբի թուրք ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի ավտոմեքենայի վրա։ Ավտոմեքենայի մեջ է եղել նաև Օզիլի խաղընկեր ազգությամբ բոսնիացի Սեադ Կոլաշինացը։
Հանձնաժողովի կարծիքը ստանալուն պես Արդարադատության նախարարությունն այն կհրապարակի:
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատանքային սենյակում տեղի ունեցած մի շարք քննչական գործողություններ տեղի են ունեցել առանց Դ. Գրիգորյանի իմացության և համաձայնության։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց դատավորի փաստաբան Գեորգի Մելիքյանը։
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Մարիաննա Իսահակյանը հուլիսի 25-ին ժամը 09.40-ին հայտնաբերվել է Ներքին Շենգավիթի 7-րդ փողոցում և ներկայացվել բաժին:
168.am-ի հետ զրույցում նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանը նշեց, որ ստորագրահավաքին միացել են տարբեր քաղաքական ուժեր ու գործիչներ, հասարակական և քաղաքացիական նախաձեռնություններ, մի քանի մտավորականները:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Զվարթնոց օդանավակայանի ժամանման սրահից հուլիսի 25-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 39-ամյա Արևիկ Ղ.-ն
Քիչ առաջ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացրեցին, որ հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորներն այսօր՝ հուլիսի 26-ին, Եգիպտոսի ժամով 15․00-ին, Հուրգադա-Երևավ թիվ UJ 5600 չվերթով կմեկնեն Հայաստան, ուստի խնդրում են ուղևորներին՝ ժամանել օդանավակայան թռիչքից 2-3 ժամ շուտ։
«Արտագաղթի տեմպերի նվազեցման ուղղությամբ քաղաքականություն է մշակվում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով արտագաղթի խնդրին։
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 26-ին ժամը 11:00-ից դադարեցվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տավրոս», «Սարի թաղ», «Տարոն» 1-4, «Սիվաշական» թաղամասերի, ինչպես նաև Բազում և Դարպաս գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Գերապայծառ տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի հետ: Նրանք խոսել են Մխիթարյան միաբանության գործունեության, այսօրվա դժվարությունների ու խնդիրների, մասնավորապես, Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի ապագայի վերաբերյալ։
«Ինչքան հնարավոր է՝ մեր կողմից աջակցություն եղել է, բայց հիմնական գործը դեսպանն է անում»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հուրգադա քաղաքում մնացած 100 ՀՀ քաղաքացիների խնդրին՝ ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը և հայտնեց, որ ամեն ինչ անում են, որպեսզի հարցը լուծվի:
Մոսկվա-Քիշնև չվերթի ժամանակ աջ շարժիչի խափանման պատճառով հարկադրված վայրէջք կատարած A320 ինքնաթիռի հրամանատարը կողմնորոշվել է արագ, իսկ անձնակազմը մեծ աշխատանք է տարել ուղևորների շրջանում խուճապ չստեղծվելու համար:
Հայաստանի իշխանությունները քայլեր են ձեռնարկում Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացիներին երկիր տեղափոխելու ուղղությամբ. նրանց վերադարձը կարող է իրականացվել հենց այսօր:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցակետում զննության են ենթարկել Իրանի քաղաքացի Օ.Բ-ի ուղեբեռը:
«Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ը՝ իր կողմից կազմված արձանագրության համաձայն, հուլիսի 26-ին ստացել է «Ֆոտոն» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի տեխնիկական պահանջներին համապատասխանող սնունդ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 26-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հուլիսի 26-ին, ժամը 01:18-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ շունը մտել է Կոտայքի մարզի Գառնի գյուղի Մանուկյան 1-ին փողոցի տներից մեկը և անհանգստացնում է բնակիչներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ354+520-կմ364+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքները:
Հուլիսի 26-ին, ժամը 02:09-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս համայքի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գյումրու մարզադպրոցում յուրացվել է 2․5 միլիոն դրամ․ ոստիկանության նոր բացահայտումը։
Նոր Նորքի ոստիկանները թմրամիջոց իրացնող տղամարդու են բերման ենթարկել:
Հուլիսի 20-ի գիշերը «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած վնասվածքով հոսպիտալացվել է Սարուխան գյուղում ապրող 16-ամյա մի պատանի։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 26-ին ժամը 10.00-13.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Համլետավան թաղամասի գազամատակարարումը:
Արտաշատի ոստիկանները 22 տարի առաջ կատարված բնակարանային գողություն են բացահայտել։
Հուլիսի 25-ին, ժամը 16:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Չկալով գյուղի վերջնամասում այրվում է անասնակերով բեռնված ավտոմեքենա:
Հուլիսի 24-ին, ժամը 14.30-ին, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, Արտաշատի քրեական հետախույզները, գողություն կատարելու կասկածանքով, իրենց տնից բերման են ենթարկել 16-ամյա երկու պատանու: