
Խնձորեսկ գյուղում այրվել է մոտ 12 հա բուսածածկույթ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 23-ին, ժամը 13:25-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մոտակայքում այրվում է ցորենի արտ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է մոտակա գյուղի 10 բնակիչ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին, մարվել՝ 15:04-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է մոտ 12 հա բուսածածկույթ: