Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը՝ չնայած նրան, որ տուժող կողմի ներկայացուցիչը ներկա չէր դատական նիստին. առարկություն չեղավ:
Դատավորը տեղեկացրեց, որ փորձագետը, ով պետք է ներկայացներ փաստաթղթերը, որպեսզի մեղադրող կողմը կարծիք հայտներ, ներկա չէ նիստին:
168.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Պաշտպանական կողմից որպես փորձագետ ներգրավված Լուսինե Մամիկոնյանը պետք է ներկայացներ մասնագիտական գործունեությունը փաստող փաստաթղթեր, որի համար դատարանն ընդմիջում էր հայտարարել:
Պաշտպանական կողմն ի պատասխան՝ նշեց, որ տեխնիկական խնդիր է առաջացել:
«Պաշտպանության կողմի ներկայացված փորձագետին այս պահին չենք կարող ներգրավել հանձնաժողովի կազմում, ինչպես նաև պաշտպանության կողմից ներկայացված մյուս երեք փորձագետներին չենք կարող ներգրավել, դատարան չեն ներկայացել, չեն նախազգուշացվել կեղծ փորձաքննության կեղծ եզրակացություն չտալու դեպքում սահմանված պատասխանատվության մասին:
Քանի որ Դատարանը պարտավոր է ողջամիտ ժամկետում քննել գործը և անընդհատ չի կարող հետաձգել փորձագետների ներկայանալ-չներկայանալու հետ կապված՝ այդ պատճառով մենք շարունակելու ենք մեր վարույթը»,- ասաց դատավոր Մարտիրոսյանը՝ հիշեցնելով, որ փորձագետը կարող է գործընթացին ներգրավվել այն ժամանակից, երբ համապատասխան փաստաթղթերը կներկայացնի:
Դատավորը տեղեկացրեց նաև, որ հաջորդ նիստը կկայանա հունիսի 30-ին, ժամը 12:00-ին, իսկ օգոստոսի 6-ի և դրան հաջորդող նիստը չի կայանալու, քանի որ նախագահողը երկու շաբաթով արձակուրդում է լինելու, իսկ բացթողնված նիստերը շաբաթը երկու նիստով կլրացնեն:
Զարուհի Դիլանյան