Անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացել, մտել է տուն, սակայն իր կամքից անկախ՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել և ոչինչ չգողանալով հեռացել է
Հունիսի 15-ին, ժամը 20.35-ին, ոստիկանություն էր եկել Քոչարյան փողոցի 10 շենքի մի բնակիչ և հայտնել, որ իրենց շենքի առաջին հարկի բնակարանից մեկը դիմել է փախուստի:
Նոր Նորքի ոստիկանները մեկնել էին դեպքի վայր և պարզել, որ անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացել, մտել է տուն, սակայն իր կամքից անկախ՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել և ոչինչ չգողանալով հեռացել է:
Հուլիսի 22-ին բաժնի և Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների և քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է մեկ այլ գողության համար հուլիսի 16-ին բերման ենթարկված 44-ամյա տղամարդը:
Կատարվում է նախաքննություն: