
Գիշերային վիճաբանություն Ստեփանակերտում. փոխադարձ հարվածներ են հասցրել

Ս.թ.հուլիսի 21-ին ժամը 02:50-ին քաղաքացիներից հեռախոսով ահազանգ է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ Ստեփանակերտ քաղաքի Իսրայել Օրու փողոցում տեղակայված տներից մեկում վիճաբանություն է տեղի ունենում:
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 01:30-ի սահմաններում տանը վիճաբանություն է առաջացել մայրաքաղաքի բնակիչներ՝ մի կողմից 1996թ.ծնված Ա.Ն-ի,1982թ.ծնված Վ. Ն-ի, իսկ մյուս կողմից՝ 1988թ.ծնված Ե. Մ-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
ԱՀ ոստիկանություն