Հուլիսի 25-ին, ժամը 10:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի տներից մեկի մոտակայքում շունն ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնունդ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հուլիսի 25-ին հրապարակել է «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով արդարացի փոխհատուցման վճիռը:
2019թ. հուլիսի 22-ին լրագրողներին ասուլիսի հրավիրած ֆերմեր Տիգրան Եղոյանը բարձրաձայնել և իբրև իրականություն է ներկայացրել «փաստեր», որոնք չեն համապատասխանում իրականությանը:
Կառավարության որոշմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից մինչև 2023 թվականի ամառային զորակոչը տարկետում տրամադրվեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող թվով 35 մարզիկների:
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Կառավարության որոշմամբ լուծարվեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որը ստեղծվել էր 2015 թվականի փետրվարի 19-ին՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ։
Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։
Հուլիսի 25-ին, ժամը 11:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի գերեզմանատան մուտքի մոտ այրվում է ավտոմեքենա և խոտածածկ տարածք:
Զորակոչով զբաղվող կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում այսուհետև կընդգրկվի նաև Առողջապահության նախարարության ներկայացուցիչը:
Հուլիսի 25-ին, ժամը 09:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկի անձրևատար խողովակում կատու է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման պետ Կամո Եդոյանը հանդիպել է Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանի հետ:
Շերեմետևո օդանավակայանում նավասանդուղքը դիպել է «Նորդվինդ» ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռին, որը պետք է Երևան ուղևորվեր:
Ս.թ. հուլիսի 24-ին ժամը 21:43-ին տեղեկություն է ստացվել, որ 18:30-ին Երևան քաղաքի Քոչինյան փողոցի 13/3 հասցեում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով նպատակ է հետապնդում կանխարգելել ավտովթարները: Առաջարկվում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար տուգանքը դարձնել 150 հազար դրամ:
Ս.թ.հուլիսի 24-ին ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ ք. Երևան քաղաքի բնակիչ, 1954թ.ծնված Ա. Բ-ն վարելով «ZIL MMZ-554» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, Մարտակերտի շրջանի Դրմբոն-Գետավան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրում վրաերթի է ենթարկել Մարտակերտի շրջանի բնակիչ, 1960թ.ծնված Վ. Վ-ին։
100 ընտանիք նվիրատվությամբ կստանա բնակելի տարածքներ: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Բագրատաշենի մաքսակետով ռադիոակտիվ նյութի անցկացման փաստով և՛ ծառայողական քննություն է ընթանում, և՛ քրեական գործ է հարուցվել: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, դրա արդյունքներով լրացուցիչ հայտարարություն կարվի:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 32-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող 1978թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։
Այսօր կառավարության նիստում Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտարարեց, որ Հայաստանի տարածքում այս տարվա հունիսի 1-ի դրությամբ հրդեհների կանչերի թիվը նախորդ տարվա համեմատությամբ առավել քան կրկնակի աճել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախնական տվայլներով վթարի պատճառ է հանդիսացել վերոնշյալ ավտոմեքենաների վարորդների իրար չզիջելը։
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը հուլիսի 26-ից կնվազի: Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում սուբվենցիոն ծրագրի շրջանակում ավարտին են մոտենում ճանապարհաշինական աշխատանքները:
Ժամկետային զինծառայող, շարքային Վ.Գալոյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է դիքի ավագը:
ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի հանձնարարականով կայացել է աշխատանքային քննարկում, որը նվիրված էր քրեադատավարական օրենսդրության առանձին հիմնադրույթներին և օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման իրավակարգավորումներին:
Հուլիսի 25-ին, ժամը 01:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան–Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը, կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն
Հուլիսի 21-ին ոստիկանության Էրեբունի բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ Դավիթ Բեկի փողոցի տներից մեկում նույն պահին գողություն է կատարվում:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության երրորդ վարչության ծառայողներն, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ են ստացել, որ Երևանում ապրող մի տղամարդ մուրացկանությամբ զբաղվող չորս անձից պահանջում և ստանում է տարբեր չափերի գումարներ։