Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի հետ միասին աշխատանքային այցով մեկնել է Արցախ:
Փետրվարի 17-ին, ժամը 9.30-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստացվեց, որ րոպեներ առաջ թիվ 57 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էր փող և բանկային քարտ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ 18:25-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փետրվարի 18-ին Տավուշի մարզի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք բացահայտեցին:
Կոմունիստական գաղափարախոսությունը և միլիոնանոց բանակի համար գրված կանոնագիրքը մենք դրել ենք մեր զորքերի ամենօրյա կառավարման հիմքում, ինչը բերում է բավականին մեծ խնդիրների: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը՝ անդրադառնալով բանակում տիրող իրավիճակին՝ միաժամանակ նշելով, որ դրանում մեղավոր ենք մենք՝ բոլորս, մեզանից յուրաքանչյուրը, ոմանք՝ որպես ծնող, ոմանք՝ որպես հրամանատար, ոմանք՝ որպես իրավական ակտեր ընդունող։
Երևանի կենդանաբանական այգին փետրվարի 5-ին փակվել էր կարանտինային/կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով:
Փետրվարի 20-ին, ժամը 11:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավթի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ:
Փետրվարի 18-ին, ժամը 21.55-ին, հիվանդանոցից Արաբկիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ «գոտկային շրջանի և ձախ թիկնային շրջանի կտրած-ծակած վերքեր» և «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշումներով բուժօգնության են ընդունվել 17-ամյա երկու պատանի: Ահազանգով օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի մասնագետ-տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Ագրոպրոդ» ՍՊԸ-ին՝ «Norma» ապրանքանիշ, պատկանող կաթնամթերքի արտադրամասում (այս ընկերությունը եղել է մի շարք մանկապարտեզների կաթնամթերքների մատակարարը):
Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել:
Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատունը ՀՀ ոստիկանությանը կտրամադրի HYUNDAI և VOLKSWAGEN մակնիշի ավտոբուսներ՝ ծառայողական գործունեության համար օգտագործելու նպատակով:
168.am-ի տեղեկություններով՝ երեկ կեսօրից հետո ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են հրավիրվել Երևանի քաղաքապետարանի Շինարարության ու բարեկարգման վարչության ներկա ու նախկին պետեր Գրիգոր Հարությունյանն ու Սամվել Մհերյանը:
Կառավարությունը փետրվարի 20-ի նիստում որոշեց լուծարել 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությունը, և Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին հանձնարարվեց 15-օրյա ժամկետում ստեղծել «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով լուծարման հանձնաժողով։
Փետրվարի 20-ին, ժամը 04:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ Սոթքի հանքի մոտակայքում, երկու բեռնատար մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախքան այդ պատասխանը ստանալը լրացել է տեղեկանքի տրամադրման համար սահմանված եռօրյա ժամկետը, ուստի և Սերգեյ Ստեփանյանին 13.02.2020թ.-ին տրամադրվել է վերջին 5 տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և Արցախի հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը:
Փետրվարի 20-ին, ժամը 10:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ, տուժածներ չկան, առկա է գազի արտահոսք:
Փետրվարի 20-ի ցերեկը, 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կյանքի 90-րդ տարում մահացել է Ռուսաստանի Պետրովսկու անվան գիտության եւ վիրաբուժության կենտրոնի անեսթեզիոլոգիայի եւ վերակենդանացման բաժնի ղեկավար, ԽՍՀՄ-ի նախկին գլխավոր անեսթեզիոլոգ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) ակադեմիկոս Արմեն Բունիաթյանը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 20-ին ժամը 14.00-ից մինչև փետրվարի 21-ը ժամը 14.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Կյանքի իննսուներորդ տարում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ դիրիժոր Յուրի Դավթյանը:
Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը տղա է ունեցել, նրան անվանել են Հայկ: Ապագա Հայոց բանակի զինվորը՝ Հայկը, ծնվել է Էրեբունի հիվանդանոցում, վիրահատությունը կատարել են «Էրեբունի» ԲԿ ծննդօգնության գծով փոխտնօրեն, դոցենտ Անդրանիկ Պողոսյանը և բժշկուհի Աննա Մալումյանը։ Թագուհի Թովմասյանը իրեն լավ է զգում, նրա տղան 3.5 կգ է ծնվել։
Փետրվարի 20-ին, ժամը 12:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 11 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:
Երվանդ Մանարյանը 1940-ականներին Հայրենիք վերադարձած հայերի սերնդից էր, ոսկե սերնդի ամենապայծառ աստղերից մեկը, մեկը նրանցից, ովքեր 20-րդ դարի երկրորդ կեսին ստեղծեցին մշակութային Երեւանի կերպարը:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 19-ին, ժամը 05.15-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Խաչիկ Ղ.-ն։
Փետրվարի 20-ին, ժամը 08:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Հերհեր գյուղ տանող խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան սահել է մոտակա ձորակը. տուժածներ չկան:
Մայիսի 29-ի աշխատանքային օրը կտեղափոխվի
Բողոքի ակցիա Կառավարության դիմաց. ՈւՂԻՂ
Գյումրիում շների ստերջացումը, այսպես կոչված, քաղաքակիրթ եղանակով վնասազերծումը միայն վերջերս է իրականացվում:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է բժշկական կենտրոնում բուժվող հիվանդի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։