Երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ լինել սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնել տեղեկությունները ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ՝ հետագա անելիքները ճշգրտելու համար:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման հիման վրա Լոռու մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության շրջանակներում կատարվել են ուսումնասիրություններ՝ պետական հավաստագրերի հիման վրա շահառու՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց աջակցող միջոցների տրամադրման, ինչպես նաև այդ ուղղությամբ պետական միջոցների նպատակայնության և արդյունավետության վիճակը պարզելու ուղղությամբ։
Մի շարք նախկին զինծառայողներ խնդրել են Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը զինվորական կենսաթոշակ ստանալու հարցում:
Երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ:
Հասմիկ Ադամյանը, որն արդեն երրորդ տարին է՝ հաղթահարում էր ՊԵԿ-ի կազմակերպած մրցույթները, բայց այդպես էլ համապատասխան հաստիքը չէր զբաղեցնում, վերջապես ընդունվել է աշխատանքի: Հիշեցնենք, որ նա դժգոհում էր ՊԵԿ-ում բանավոր մրցույթների անարդար լինելուց, և ըստ նրա՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանն աշխատանքի է տեղավորում իր ծանոթներին. «Ունեմ երկու կարմիր դիպլոմ, բայց համալրում եմ գործազուրկների շարքը, իսկ բարեկամ ունեցողն անցնում է աշխատանքի»,- դժգոհում էր նա:
Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան, որը աղոթքի, խոկման ու ներհայեցողության առանձնակի ժամանակամիջոց է։ Այս օրերին մեր ներաշխարհը պայծառանում ու զորանում է սուրբգրային ընթերցումներով, հոգեշահ պատգամներով, որ փոխանցում են Մեծ Պահքի կիրակիների խորհուրդները։
Փետրվարի 23-ին, ժամը 00.25-ին, երկու հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդումներ են ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխել Հարավարևմտյան Բ2 թաղամասի շենքերից մեկի 36, 34, 17, 11 և 2-ամյա բնակիչներ:
Փետրվարի 24-ին, ժամը 00:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա:
Փետրվարի 23-ին, ժամը 20:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մոտակայքում քաղաքացին ինքնավնասման փորձ է կատարում:
Այսօրվանից մեկնարկում է Մեծ պահքի շրջանը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին:
Փետրվարի 25-ի ցերեկը ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության լեռնային և նախալեռնային բոլոր շրջաններում կտեղա ձյուն, առանձին հատվածներում սպասվում է նաև բուք։
Փետրվարի 23-ին, ժամը 20:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դիտակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա արգելափակված քաղաքացի:
Երբեք մի հավատացե՛ք ասեկոսեների, օրինակ, «կուրսեցուս տակի հարևանի բաջանաղի քավորի տակի հարևանը ասեց, որ սաղ Վերին Կանխավարկած գյուղը վարակված է»։ Մի՛ հավատացեք։
Փետրվարի 23-ին, ժամը 23:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 270 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Փետրվարի 23-ին, ժամը 22:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 48 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 3 ավտոմեքենաներ:
Փետրվարի 23-ին, ժամը 21:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը:
«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ նորանշանակ տնօրեն Վիլեն Գաբրիելյանը՝ «Նավակ ճոճողը», ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հորդորելով դեղատնային բիզնեսով զբաղվողներին դիմակների և այլ դեղորայքի գները չբարձրացնել։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ի ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փետրվարի 24-ին, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային գոտում անձրևի տեսքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում փետրվարի 21-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի մի բնակչուհի Կապան քաղաքում իրացրել է 5 հազար ՌԴ ռուբլուն նմանվող թղթադրամի նմուշ: Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, Կապանի և Գորիսի բաժինների ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ժամը 19:35-ին ոստիկանության Գորիսի բաժին են բերման ենթարկվել Երևանում բնակվող 17 և 19-ամյա աղջիկների ու 33-ամյա մի տղամարդու։
Իրանագետը շեշտեց, որ Իրանի իշխանությունները արդեն պաշտոնապես հայտարարել են կորոնավիրուսի տարածման մասին։ Գոհար Իսկանդարյանի խոսքով, սակայն, տարածում ասելով նկատի ունենք ոչ թե հիվանդացության դեպքերը, այլ այն փաստը, որ դրանք հայտնաբերվել են նաեւ Իրանի տարբեր քաղաքներում ՝ Գիլյանում, Թեհրանում, Ղոմում ։
«Անվտանգության գոտի» հաղորդման հեղինակ, հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրել է:
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով 20:00-ին (Գրինվիչի ժամանակով` 16:00-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.180 և արևելյան երկայնության 44.420 աշխարհագրական կոորդինատներով Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Սալմաս քաղաքից 30 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:
Կանոնակարգվել և խստացվել է վերահսկողությունը զորքերի ծառայության ճիշտ պլանավորման, օրվա կարգացուցակի հստակ կատարման, գերատեսչական պահպանության ռազմականացված ստորաբաժանումների որակյալ համալրման ու ծառայությանը նրանց նախապատրաստման, պահպանության օբյեկտների կահավորման նկատմամբ, ինչպես նաև բարելավվել ու կատարելագործվել է զորքերի ծառայության ուսումնանյութական բազան, լրամշակվել են համազորային կանոնադրությունները:
Հիմնվելով ՀՀ Պետական սահմանի մասին օրենքի 16-րդ հոդվածի վրա, որը վերաբերում է վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցմանը, կառավարությանը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին։
Նախորդ տարի դեկտեմբերի 2-ին Պաշտպանության բանակում ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի մահվան հետ կապված հարուցված քրեական գործով դեռևս կասկածյալ կամ մեղադրյալ չկա։ 168.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը։