Հնդկաստանի Անդհրա Փրադեշի նահանգի բնակչուհին, որը հղիացել է արտամարմնական բեղմնավորման միջոցով,ծննդաբերել է երկու աղջիկների:
Դատաստանը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր մեղանչումների և զանցանքների դիմաց արդար հատուցում:
1997 թվականի հայ-ռուսական միջպետական համաձայնագրով Պայտաձև ամրոցը հանձնվել է ռուսական 102-րդ ռազմաբազային:
Սեպտեմբերի 6-ի երեկոյան ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ Երևանի Թումանյան փողոցից կողոպուտի փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Գյուլիքևխվյան փողոցի 52-ամյա մի բնակչի:
«Ֆիզիկական մաքրությունը ներքին դաստիարակության, արժեհամակարգի, քաղաքակրթության հարց է. մեկը մյուսի հետ կապված են: Չի կարելի հայհոյել, կեղտոտել և պահանջել, որ քո 4 կողմը լինի սանիտարական վիճակ. չի լինի, որովհետև դու խոզ ես»:
Օրերս ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Դսեղ-Վանաձոր ճանապարհին ստուգելու նպատակով կանգնեցրել էին «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենա, որը բեռնված էր մոտ 3 խմ փայտանյութով։
«Այս ամեն ինչը գալիս է նրանից, որ բարձիթողի վիճակ է: Չունենք այն մասնագետները կառավարությունում, որոնք պետք է գյուղատնտեսությամբ զբաղվեն, ձրիակերների մի խումբ իրենց համար պարգևներ են գրում, աշխատավարձեր են ստանում, ոչնչով չեն զբաղվում, բացի իրենց անձնական հաճույքներից»:
Հայաստանը սեպտեմբերի 6-ին մասնակցեց Amnesty International և International Service for Human Rights ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի թեկնածու երկրների համար կազմակերպված հանդիպմանը, որին մասնակցում էին ինչպես ՄԱԿ-ի անդամ պետությունները, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել ու նվեր է փոխանցել գյումրեցի 7-ամյա Նունե Մկրտչյանին, ով օրեր առաջ նամակ էր գրել վարչապետին՝ նրան հրավիրելով Գյումրի՝ իր ծննդյանին տոնին մասնակցելու համար:
«Վիրավորված եմ: Պայքարելու մասով՝ ո՞նց կարելի է մարտնչող տգետների հետ աշխատել: Սոնա Հովհաննիսյանը վրեժ է լուծում, քանի որ նա իմ աշխատողն է եղել և ես լավ գիտեմ, թե ինքն ով է: Նա Սերժ Սարգսյանից տարեկան ամենաքիչը 100 հազար դոլար էր ստանում, և ինքն առաջինն ուրացավ Սերժ Սարգսյանին»:
Ռուսաստանի Դաշնությունն ու Ուկրաինան իրենց երկրներում պահվող անձանց փոխանակում են կատարել «35-ը՝ 35-ի դիմաց» ձևաչափով:
«Չեն հասցնում մեքենաները բեռնախցիկներից հանել: Երկու ամիս առաջ պատվիրել ենք, նավով եկել է, հասել Փոթի, հիմա պետք է այնտեղից բեռնարկղերն իջեցնեն, բացեն, մեքենաները հանեն: Վրաստանում 3 տերմինալ կա, որտեղ որ բեռնարկղերը բացում են: Մեկը Բաթումում է, երկուսը՝ Փոթիում»:
Արցախի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ կաշառքի 1 դեպք է արձանագրվել:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի արտիստները պահանջում են խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանի հրաժարականը` ընդգծելով, որ չեն ցանկանում աշխատել նրա հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հերթական քննարկումը։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, «Լիդիան ինթերնեյշնլ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունների ղեկավարությունը:
Սեպտեմբերի 6-ին ժամը 12:25-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1968թ. ծնված Օ. Մ-ն, իրեն պատկանող «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով մայրաքաղաքի Ադմ. Իսակով փողոցի թիվ 4ա շենքի դիմացի կայանատեղի մուտք գործելու ժամանակ՝ հետընթաց կատարելով վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1939թ. ծնված Մ. Մ-ին։
Իսկ ինչո՞ւ Ձեզ չեն հրավիրում նստելու Երևան-Բաթումի գնացքը, որպեսզի համոզվեք, որ ջուրը, զուգարանի թուղթը արագ վերջանում են մինչև երկրի սահմանին հասնելը, ու ողջ ծանր ճամփորդության ընթացքում զուգարանի և կուպեների գարշահոտությունից մարդիկ խորշում են։
Սեպտեմբերի 7-10-ը շրջանների զգալի մասում, 11-12-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ նաև մառախուղ:
Արթինն իր ընտանիքի հետ 2 օր առաջ Հայաստան ժամանեց և տուն վարձեց իմ շենքի, նույն հարթակի բնակարաններից մեկում։ Հենց հաջորդ օրը տեղի ունեցավ ահավոր ողբերգություն՝ ավագ որդի Արդվինը, ով ընդամենը 2․5 տարեկան է, 6-րդ հարկի պատուհանից վայր գլորվեց։
Սեպտեմբերի 7-ին, ժամը 08:53-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցում այրվում է ավտոմեքենա:
ԱՀ ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ:
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության, փորձի փոխանակման և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում, սեպտեմբերի 5-ից 6-ը աշխատանքային այցով պաշտպանության բանակում էր գտնվում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 11:14-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 16.50-ին ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Հյուսիսային պողոտայում գործող ռեստորաններից մեկի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Չարենցի փողոցի 46-ամյա մի բնակչուհու:
Սեպտեմների 6-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնի պարեկային ոստիկանները ծառայություն կատարելիս, Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկի բակից բղավոցներ են լսել:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 21:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա (Արեգա Մ., ծնված 2004 թ.) է կորել, ով տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ:
ՔՀԳ վարչության ծառայողները, համագործակցելով Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, հայտնաբերեցին հետախուզվողին, որը սեպտեմբերի լույս 7-ի գիշերը ոստիկանների ուղեկցությամբ Մոսկվայից տեղափոխվեց Երևան։
Թվերն, իհարկե, շատ մեծ չեն, բայց կարեւոր է դինամիկան: