
Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկի բակից բղավոցներ են լսվել

Սեպտեմների 6-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնի պարեկային ոստիկանները ծառայություն կատարելիս, Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկի բակից բղավոցներ են լսել:
Շտապել են ձայնի ուղղությամբ և նկատել են որովայնի շրջանում վնասվածք ստացած մի երիտասարդի: Անմիջապես կազմակերպվել է նրա տեղափոխումը հիվանդանոց:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 23.10-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխվածին վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է 21-ամյա մի երիտասարդ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցներ 21-ամյա երիտասարդին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր