
«Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք». Նիկոլ Փաշինյանը հրապարակել է կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի որոշումը

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ քիչ առաջ ավարտվել է կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը, որի արդյունքներով որոշվել է.
«1. Երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
2. Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:
3. Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացնել առանց սահմանափակումների՝ կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:
4. Որեւէ սահմանափակում չկիրառել Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար:
5. Երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ լինել սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնել տեղեկությունները ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ՝ հետագա անելիքները ճշգրտելու համար:
6. Կառավարությունը քիչ անց հեռակա նիստով կկայացնի համապատասխան որոշում, որը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:
Հարկ եմ համարում արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք եւ հույս ունեմ՝ չենք ունենա: Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար»:
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2564503363870043?__xts__[0]=68.ARABWXjSXVQnIk9jlVr5BQkeBQ7xW-RL0PTJ8JyRW2zLM2N3wRNd0mHbcnsRMqlitzyEx_A9Dx7kGeNRcNPIxM6mQca8pVy9i32RSSBYHMsOMpvEW2SqkZBOqS0d33PBOkNMSw_jvIBdc2kEs-cyMe19giWceWOIPZuw1NSVYNk5TEVfKmoVURqRsmM_ec6F4PwaihlSizF6hTDzU2tHsA9uxFaApfm6QcD54SnQ5_WXDslPwoiDS0y9ZbhbLqk-w1-lS8DWxaJpjC05gPVaCeSwWxh5bqscPihzBJuIOy83wuNMpIRlmFPxEONGiuFKxSChdqrPk2wM56m6_AtQFjOd&__tn__=-R