«ՊԵԿ ղեկավարության կողմից որոշում կայացվեց ինձ աշխատանքի առաջարկի հարկային կամ մաքսային բլոկում». Հասմիկ Ադամյան
Հասմիկ Ադամյանը, որն արդեն երրորդ տարին է՝ հաղթահարում էր ՊԵԿ-ի կազմակերպած մրցույթները, բայց այդպես էլ համապատասխան հաստիքը չէր զբաղեցնում, վերջապես ընդունվել է աշխատանքի: Հիշեցնենք, որ նա դժգոհում էր ՊԵԿ-ում բանավոր մրցույթների անարդար լինելուց, և ըստ նրա՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանն աշխատանքի է տեղավորում իր ծանոթներին. «Ունեմ երկու կարմիր դիպլոմ, բայց համալրում եմ գործազուրկների շարքը, իսկ բարեկամ ունեցողն անցնում է աշխատանքի»,- դժգոհում էր նա:
Այսօր Հասմիկ Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելի ընկերներ այդ թվում ֆեյսբուքյան ընկերներ, հարազատներ, ծանոթներ և ուղղակի մարդիկ ՇԱՏ ՇՆՈՐՀԱԿԱԼ ու ԶԳԱՑՎԱԾ, որ անտարբեր չեք, ավելին որ մեկ տարուց ավել ձգվող իմ պայքարում չեք հոգնել, միշտ կողքիս եք եղել, աջակցել, հուսալքված, թևաթափ եղած պահերին` հուսադրել , քաջալերել, «թևեր տվել», հավատացել եք իմ ուժերին, արդարության վերականգման համար մղվող իմ անշեղ պայքարին:
Հավատացած եմ առանց Ձեր աջակցության ես չէի կարող հասնել վարջնակետին ` իդեմս իմ անձի հանդեպ արդարության վերականգման:
Ու առհասարակ իմ պայքարի ու իմ «բախտակիցների» պայքարի արդյունքում այս տարի ՊԵԿ-ում անցկացվող մրցույթներում երևացին դրական միտումներ, համենայնդեպս փորձում են հաղորդակից լինեն ու հաշվի առնել մեր դիտարկումներն, որն նախկինում չի եղել, թե ինչքանով են անկեղծ այդ միտումները ցույց կտա ժամանակը, կարևորն այն է, որ սառույցը տեղից շարժվեց…
Հարգելիներս, ՊԵԿ ղեկավարության կողմից որոշում կայացվեց ինձ աշխատանքի առաջարկի հարկային կամ մաքսային բլոկում և ինձ այդ երկու բլոկների միջև ինքնուրույն ընտրելու հնարավորություն տրվեց, որի համար շատ շնորհակալ եմ:
Ես ընտրեցի ինձ էլ առավել հոգեհարազատ հարկային բլոկը (ասեմ որ մաքսային գործն էլ եմ շաաաաատ սիրում), ուղղակի իմ մասնագիտական կրթությունից, խառնվածքից, վերլուծական մտածելակերպից ու հաշվապահությունից ունեցած գիտելիքներից ելնելով տվյալ պահին գտա, որ ավելի արդյունավետ կլինի իմ աշխատանքը հարկային բլոկում:
Ուժերիս ներածին չափով ինձ վերապահված աշխատանքում ամեն ինչ անելու եմ Հայաստանիս հզորացման համար նաև իմ ազնիվ աշխատանքով ՊԵԿ ղեկավարության վստահությունն արդարացնելու համար:
Շնորհակալ եմ բոլորիցդ, բոլորիդ սիրում, գրկում ու համբուրում եմ:
Առանձնակի շնորհակալ եմ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ովքեր արդարության հասնելու այս պայքարում մշտապես իմ կողքին եղան, առանց որոնց անհնար է պատկերացնել այն հաջողությունը որն գրանցվեց :
Ինչևիցէ ուզում եմ ասել, եթե ունեք երազանք ու արդարության հասնելու անհագ մղում ու կամք, երբեք մի հանձնվեք ու հիասթափեք մինչև վերջ գնացեք Ձեր երազանքի ու հավատամքի հետևից և այն վաղ թե ուշ կիրականանա hավատացաց եղեք, ով ունի ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ անհագ ծարավ, հագենալու է!!!»:
Հարգելի ընկերներ այդ թվում ֆեյսբուքյան ընկերներ, հարազատներ, ծանոթներ և ուղղակի մարդիկ ՇԱՏ ՇՆՈՐՀԱԿԱԼ ու ԶԳԱՑՎԱԾ, որ…
Gepostet von Հասմիկ Ադամյան am Sonntag, 23. Februar 2020