Անհատ տաքսու վարորդների բողոքի ակցիան ՊԵԿ-ի դիմաց:
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ստուգումներ է իրականացնում Շենգավիթի թաղապետարանում: Ըստ մեզ հասած լուրերի՝ վերահսկողության վարչության հետաքրքրությունը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարությունը հարուցել է պարգևավճարների հետ կապված ինչ-որ անհասկանալի պատմությամբ պայմանավորված:
ԱՆ որոշման վտանգներն ու ռիսկերը. խնդրի լուծման հեռանկարները. Մասնագետներ։
ՌԴ-ի կառավարությունը կարգադրել է ժամանակավորապես դադարեցնել Ռուսաստանի սահմանով Իրանի քաղաքացիների անցումը՝ ՌԴ-ի քաղաքացիների ավտանգության ապահովման եւ կորոնավիրուսային վարակի տարածումից պաշտպանության նպատակով, համապատասխան փաստաթուղթը հրապարակված է նախարարների կաբինետի կայքում։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում իբրև թե մի ադրբեջանցի ազատ տեսանկարահանում է իրականացնում Երևանի տարածքում:
Վարկային կազմակերպություներից տուժած մի շարք քաղաքացիներ և նրանց փաստաբանները բողոքում են:
2020 թվականի փետրվարի 26-ին Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը հանդիպում է ունեցել մի շարք բուհերի իրավաբանական ֆակուլտետների ներկայացուցիչների հետ։
Քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալի ազգականը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը դատապարտյալի համար անհրաժեշտ հետազոտությունները և բուժումը կազմակերպելու հարցում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաստառի լուսանկար է հրապարակել, որում ներկայացված են կորոնավիրուսից պաշտպանվելու կանոնները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք է մատուցում 1988թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին։
Փետրվարի 28-ին, ժամը 07:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 2-րդ թաղամասում էլեկտրական սյունն ընկել է երթևեկելի գոտի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դավթաշեն 4-րդ թաղամասում՝ ոստիկանության ներքին զորքերի մոտակայքում, ինտերնետի սյուն է ընկել երթևեկելի գոտի: Փրկարարները հեռացրել […]
Փետրվարի 27-ին, ժամը 22:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երզնկյան փողոցի և Բաղրամյան պողոտայի խաչմերուկում քաղաքացին վրաերթի է ենթարկվել և գտնվում է երթևեկելի գոտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում թափառող շների հարցն օր օրի անլուծելի է դառնում, տեղական ինքնակառավարման մարմիններն էլ անելանելի դրության մեջ են. չգիտեն՝ ինչպես վարվել թափառող շների հետ, որոնք կծում են բնակիչներին:
«Այս պահին Հայաստանում հոսպիտալացվել են ջերմող կամ այլ նշաններ ունեցող 40 հոգի: Այս մասին երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց ԱԱՏՄ սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը: Եվ այս շրջանում, չնայած իշխանությունների հավաստիացումներին, հանրության մոտ այդքան էլ վստահություն չի առաջացնում վարակների նկատմամբ վերահսկողական աշխատանքի որակը:
Իսպանացի հայտնի օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոն որոշում է ընդունել հրաժարվել Մադրիդի Թագավորական թատրոնում առաջիկայում պլանավորված «Տրավիատա» օպերայի ներկայացումներին մասնակցելուց:
Փետրվարի 24-ին, ժամը 21.00-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերքեր, քթի վերքեր, վերհոնքային պատռված վերք» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության են տեղափոխել 46-ամյա տղամարդու:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ հյուրանոցային համալիրի մատուցողուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը) հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:
Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Այս պահին շնորհավորում եմ բոլորին, որ Հայաստանում ոչ ոք դեռ վարակված չէ: Մնացեք այս ուրախ լուրի մակարդակում»:
Կորոնավիրուսի աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը երկշաբաթյա ժամկետով սահմանափակելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի թիվ 197-Ն որոշմամբ ղեկավարվելով՝ ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել է ցամաքային հաղորդակցության ժամանակ աշխատանքների կազմակերպման կարգը:
Բուլղարիայի կառավարությունը հունգարական Wizz Air-ն ընտրել է որպես Սոֆիա-Երևան-Սոֆիա ավիաչվերթն իրականացնող ավիաընկերություն:
Երևան քաղաքի դատախազությունում պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից 2017-2018թթ. ընթացքում Երևան քաղաքի Փ.Բուզանդի փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող 2 շինությունների շուկայական արժեքի վերագնահատման և օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը:
ՀՖՖ նախագահի նախկին խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում իրականացված լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Իսակովի պողոտայում չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի մի շարք հանգամանքներ, ավտոպատահարի իրական մեղավորը:
ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Փետրվարի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն արժեքավոր նվերով՝ ժամացույցով, պարգևատրել է ՀՀ Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան համայնքի բնակիչ Հաբեթ Ղազարյանին՝ սահմանախախտին հայտնաբերելու և սահմանապահներին հանձնելու գործում զգոնություն դրսևորելու և ճիշտ կողնորոշվելու համար, որի արդյունքում կանխվել է վերջինիս հետագա տեղաշարժը ՀՀ տարածքում:
2020թ. փետրվարի 22-ին՝ ժամը 16:50-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում «Հրազդան» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ դանակահարված վիճակում «թիկունքի ձախակողմյան գոտկային հատվածի ծակած-կտրած երկու վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի անչափահաս բնակիչը:
Այսօր առավոտյան ժամը 11-ից Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անող ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոնի ավելի քան 100 աշխատակցի այդպես էլ չհաջողվեց հասնել իրենց նպատակին՝ հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու նրան ներկայացնել փաստարկված մասնագիտական տեղեկատվություն կենտրոնի վիճակի վերաբերյալ։ Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ՁԻԱՀ-ի կենտրոնի Համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը։