Ավտովթար՝ Նալբանդյան փողոցում. բախվել են 3 ավտոմեքենաներ
Փետրվարի 23-ին, ժամը 22:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 48 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 3 ավտոմեքենաներ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Նալբանդյան փողոցի թիվ 116 շենքի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Դավիթ Մ.) և «BMW 500» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս բախվել է կայանած «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենային: Տուժածներ չկան:
Փրկարաները հոսանքազրկել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան: