Էջմիածին-Երևան ավտոճանապարհին բախվել են երկու ավտոմեքենա. վարորդի վիճակը ծանր է
Փետրվարի 24-ին, ժամը 00:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «LADA 21010» մակնիշի (վարորդ՝ Սաշա Վ., ծնված 1955 թ.) և «Mercedes E320» (վարորդ՝ Սարգիս Մ., ծնված 1985 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը «LADA 21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Լևոն Մ.-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ Սաշա Վ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել, իսկ Լևոն Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են մեքենաները և փակել գազի բալոնների փականները: